Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի․ իրավապաշտպանները նոր տվյալներ են ներկայացրել

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցակում ներառված է 375 մարդու անուն։ Սա 21 մարդով ավելի է, միության կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին ներկայացված ցուցակից։ Նախորդ ցուցակում ներառված էր 357 մարդու անուն։

Նոր ցուցակում ներառված են լրագրող Ուլվիա Ալիի, հասարակական ակտիվիստ Ահմեդ Մամեդլիի, քաղաքացիական հասարակության անդամներ Բաշիր Սուլեյմանլիի, Մամեդ Ալփայի, կրոնական գործիչների, վերջերս ձերբակալված այլ քաղաքական և հասարակական ակտիվիստների անունները։

Քաղբանտարկյալների նոր ցուցակը պատրաստվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։

Ցուցակը բաժանված է 12 խմբի․ լրագրողներ և բլոգերներ՝ 29 անձ; մարդու իրավունքների պաշտպաններ՝ 6 անձ; ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ՝ 39 անձ; ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 5 անձ; հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 անձ; «Սոյուդլու գյուղի գործով» ձերբակալվածներ՝ 2 անձ; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, կրոնական մարդիկ՝ 241 անձ; Իմիշլիի գործով ձերբակալվածներ՝ 13 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 անձ; ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 անձ։

Հեղինակները նշել են, որ ցուցակը կազմվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանման չափանիշների հիման վրա, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2012 թվականի հոկտեմբերին նստաշրջանում ընդունված թիվ 1900 համապատասխան բանաձևում։

Ադրբեջանի իշխանությունները  հերքում են, որ երկրում կան քաղբանտարկյալներ՝ նշելով, որ ոչ ոք չի ձերբակալվում իր տարբեր կարծիքների կամ քաղաքական դիրքորոշումների համար, այլ՝ կոնկրետ հանցավոր արարքների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի