ՊԵԿ նախկին նախագահը երկու ամսով կալանավորվեց. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարությունյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։

Փաստաբանի խոսքով` հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրա  խոսքով` նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանը կապ է ունեցել այս ընկերության հետ, մինչդեռ, ըստ պաշտպանի, իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։ Փաստաբանական խումբը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել և համապատասխան հայտարարությամբ հանդես գալ։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը 2014-2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016–2018-ին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: