Թուրքիան հայտարարել է, թե քրդական ուժերի հարձակումները վնասում են Սիրիայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ Մանբիջում և Հալեպի արվարձաններում Սիրիայի կառավարության դեմ YPG-ի գլխավորած քրդական SDF խմբավորման վերջին հարձակումները վնասում են Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը, փոխանցում է Turkiye today-ը:

Նախարարության աղբյուրները հինգշաբթի կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսից հետո պատասխանել են լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Սիրիայի կառավարության և SDF խմբավորման միջև լարվածության սրմանը, որին Անկարան անվանում է ահաբեկչական։ Պաշտպանության նախարարության աղբյուրները նշել են, որ SDF-y չի գործել մարտի 10-ին Սիրիայի կառավարության հետ ստորագրված համաձայնագրի համաձայն։

«Ուշադրությունից չի վրիպել այն, որ վերջերս SDF-ն ամրապնդել է իր դիրքերը՝ ուժ ստանալով Սիրիայի հարավում տեղի ունեցող բախումներից: SDF-ի կողմից Մանբիջում և Հալեպի արվարձաններում սիրիական կառավարության վրա վերջերս իրականացված հարձակումները վնասում են Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս ուղղությամբ մենք շարունակում ենք աջակցել Սիրիայի վարչակազմի պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ և շարունակում ենք նրա կողմից պահանջվող մարզումները, խորհրդատվությունը և տեխնիկական աջակցությունը՝ իր պաշտպանական և անվտանգության կարողությունները բարձրացնելու համար»,- նշել են աղբյուրները։

Հիշեցնենք, որ քրդական SDF-ն ավելի վաղ հայտնել է Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի հետ բախումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի