Քրդական SDF-ը հայտնել է Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի հետ բախումների մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է, որ իր մարտիկները բախվել են կառավարական ուժերի հետ երկրի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, ինչը վերջին միջադեպն է, որը ստվեր է գցում մարտին նրանց կողմից ստորագրված կարևորագույն ինտեգրման համաձայնագրի վրա, գրում է Reuters-ը։

SDF-ը Միացյալ Նահանգների դաշնակից հիմնական մարտական ուժն էր Սիրիայում 2019 թվականին «Իսլամական պետություն» խմբավորմանը պարտության մատնելու մարտերում, այն բանից հետո, երբ ԻՊ-ն խալիֆայություն էր հայտարարել Սիրիայի և Իրաքի տարածքներում։

Մարտին SDF-ը Դամասկոսում իսլամիստների գլխավորած նոր կառավարության հետ համաձայնագիր էր կնքել՝ միանալու Սիրիայի պետական ինստիտուտներին՝ դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։

Գործարքի նպատակն էր վերականգնել 14 տարվա պատերազմից մասնատված երկիրը և ճանապարհ հարթել քրդական ուժերի համար, որոնք վերահսկում են Սիրիայի մեկ քառորդը, միավորվելու Դամասկոսի և տարածաշրջանային քրդական իշխանությունների հետ։

SDF-ը հայտարարել է, որ կառավարական ուժերը հարձակվել են Դեյր Հաֆիրում գտնվող իրենց չորս դիրքերի վրա։

«Մենք Դամասկոսի կառավարությանը լիովին պատասխանատու ենք համարում այս վարքագծի համար և վերահաստատում ենք, որ մեր ուժերն այժմ ավելի, քան երբևէ պատրաստ են իրացնել իրենց օրինական իրավունքը՝ արձագանքելու լիարժեք ուժով և վճռականությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի կառավարությունը և SDF-ը շաբաթավերջին մեղադրանքներ էին փոխանակել մոտակա Մանբիջ քաղաքում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր քրդական ուժերին  գյուղական վայրերում գտնվող բանակի հենակետի վրա հրթիռներ արձակելու մեջ։

SDF-ը հայտարարել էր, որ պատասխանում է քաղաքացիական բնակչության վրա չհրահրված հրետանային կրակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի