Ամեն ինչը դարձել է «ֆասթ»՝ թատրոնը, քաղաքականությունը, սնունդը, սերը. ապաքաղաքական զրույց Նարեկ Դուրյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը: Նրա ղեկավարած թատրոնը կոչվում է «Բոհեմ»: Դրա տակ նա հասկանում է նախառաջ ստեղծագործական ազատությունը, որևէ կարծրատիպի չենթարկվելը, ոչ թե անկանոն ապրելակերպը, ինչպես հաճախ վերծանվում է այդ բառը:

Նարեկ Դուրյանն իր թատրոնում ազատ է երկացանկի, ոճի, դերասանների ընտրության հարցում, բայց, մյուս կողմից, իր վրա է վերցնում է թատրոնի գործունեության կոմերցիոն ռիսկերը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տասնամյակների ընթացքում մարդկանց հումորի զգացողությունը փոխվել է, հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ հիմա ամեն ինչ արագության մեջ պետք է լինի՝ «ֆասթ-ֆուդի» օրինակով: Անհրաժեշտ է, մասնավորապես, թատերական ներկայացման առաջին իսկ րոպեներին մարդկանց ծիծաղեցնել, զվարճացնել: Իսկ դրա համար հաճախ պետք է լինում, որ հումորը լինի ցածրաճաշակ, գռեհիկ:

«Ես դողում եմ իմ հանդիսատեսի վրա, որովհետև նա այդպիսի հումոր չի ընդունում»,- ասում է ռեժիսորը:

Խոսելով երգիծանքի մասին՝ Նարեկ Դուրյանը նշում է, որ դերասանը, ռեժիսորը, արվեստագետը պետք է հասկանան, որ դրա առաջին թիրախը հենց ինքը՝ քննադատողն է: Եթե մարդը չի կարող ինքն իր վրա ծիծաղել, նրա ցանկացած քննադատություն կարող է դիտարկվել որպես վիրավորանք կամ դատավճիռ: Արվեստագետն արձանագրում է նաև, որ հայաստանցիներն ու սփյուռքահայերը տարբեր ձևով են արձագանքում հումորին և երգիծանքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան