ՌԴ զորքերը ԱԹՍ-ներով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզին․ տուժածներ կան

Լուրեր

05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 7-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին։ Դնեպրում վիրավորվել է չորս մարդ։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ 43-ամյա տղամարդը և 69-ամյա կինը հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհվել է վարչական շենքը և մեքենաներ (12 մեքենա ոչնչացվել է, ևս 17-ը՝ վնասվել)։ Բացի այդ, ավերվել է մեկ մասնավոր բնակելի շենք, վնասվել է ութ տուն։ Ավերածություններ կան նաև տրանսպորտային ձեռնարկության տարածքում։

Պավլոգրադում էլ հրդեհվել է ամառանոց և մեքենա, Կրիվոյ Ռոգի շրջանում՝ չօգտագործվող շենք, բուն  Կրիվոյ Ռոգում՝ մոդուլային տուն, իսկ Սինելնիկովսկի շրջանում՝ լիցեյի տանիքը և չոր խոտը։

Լիսակի տվյալներով՝ գիշերը Դնեպրոպետրովսկի մարզում 33 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի