ՀՀԿ-ն ոչ մեկի ամուսինը չէ, մենք լավ ընկեր ենք. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ-ում նոր քաղաքական ուժ ստեղծելու պարարտ հող կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն շահագրգռված է, որ ընդդիմադիր դաշտում նոր և ուժեղ միավոր ձևավորվի։

«Այսօրվա ընդդիմությունն այնքան ճկուն չէ, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզանով։ Դա ակնհայտ է, քանի որ եղած քաղաքական ընդդիմադիր և իշխանական միավորները դարձել են չափից ավելի կոշտ, այդքան ճկուն չեն։ Ընդդիմության մասով եմ ասում, ցավոք, այդքան ճկուն չենք, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզնով։ Ցանկացած նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է որ լինեն շահագրգռված»,- տեսակետ հայտնեց ընդդիմադիր գործիչը։

Ինչ վերաբերում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին,  նա  պատասխանեց, որ ՀՀԿ-ն  շահագրգռված է, որպեսզի գաղափարական իմաստով ինչքան հնարավոր է ուժեղ միավոր ձևավորվի։

«Սպասելիքները, որ ձևավորվում են այս հարցի կապակցությամբ, չպետք է ավելորդ շտապեցնեն Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որպեսզի նրանք կարողանան բավարարել ոչ թե առկա օրակարգի ակնկալիքները, այլ այն խնդիրների լուծմանը, որի համար ձևավորվում են»,- նկատեց նա։

Հարցին՝ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին  հնարավո՞ր է միանա Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք ուժին,  Աշոտյանն արձագանքեց՝ «ՀՀԿ-ն ոչ մեկի ամուսինը չէ, որևէ մեկի հետ ամուսնացած չենք, որ ամուսնալուծվենք,  մենք լավ ընկեր ենք քաղաքական դաշտում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան