Ռումինիայում էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է մտցվել Ադրբեջանից աղտոտված նավթի պատճառով

Լուրեր

27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկ ոլորտում՝ լցանավերով  Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարումից հետո։

«OMV Petrom-ն ընդունել է ադրբեջանական հում նավթով (92 հազար տոննա) նավ, որը բեռնվել է Ջեյհանի (Թուրքիա) նավահանգստում: Այս խմբաքանակն աղտոտված է եղել բեռնման նավահանգստում առկա օրգանական քլորիդներով: Բացի այդ, վերլուծությունից հետո Petrom-ը որոշել է հրաժարվել 92 հազար տոննա մեկ այլ խմբաքանակից: Այսպիսով, ներմուծված 184 հազար տոննա հում նավթը դարձել է անհասանելի Petrobrazi-ի վերամշակման գործարանին մատակարարելու համար»,- հայտնել է Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատճառը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատոր BTC Pipeline Company-ի տերմինալի մի քանի պահուստարանների աղտոտումն է կոռոզիոն նյութով։

Այս կապակցությամբ ռումինական ընկերությունը դիմել է իշխանություններին՝ անհապաղ բացել ռազմավարական պետական պահուստը և հատկացնել 80 հազար տոննա նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք։ Սակայն պահուստը բացելու համար Ռումինիան պետք է հայտարարի արտակարգ դրություն, որի մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովին։

Օրերս աղտոտված ադրբեջանական նավթ էր հայտնաբերվել նաև Չեխիայում և Ավստրիայում։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի որակն ընկել է, ինչի հետևանքով Azeri Light տեսակի նավթի գինը նվազել է։ Մի քանի արդյունաբերական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով  տեղափոխվող ադրբեջանական հում նավթի որոշ բեռներում հայտնաբերվել է օրգանական քլորիդների բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է բեռնման խափանումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի