«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարեւան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետեւում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետեւանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու թեեւ այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որն ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ` չիմացանք: Պարզվում է` նույն վիճակն է նաեւ սահմանամերձ Տավուշի մարզում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս: Փաստորեն, մեր երկրի կարեւորագույն խնդրին տեղյակ չէ: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»: Նրանք պարտավոր են պահպանել ՀՀ պետական սահմանը:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: