Էրդողանը պատրաստվում է Ուկրաինա մեկնել․ հայտնի է այցի գլխավոր թեման

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի առանցքային թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը ՌԲԿ Ուկրաինային տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիև այցը կազմակերպելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր է փոխանցել Էրդողանին և, ըստ դիվանագետի, ինքը հաստատել է այդ հրավերը թուրք առաջնորդի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։

«Այս այցը պահանջում է զգալի ջանքեր, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը»,- ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ այցի հիմնական թեման կարող է լինել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։ Այս փաստաթուղթը կարևոր է ինչպես ռազմավարական գործընկերության, այնպես էլ ուկրաինական բիզնեսի համար։

«Նախագահ Զելենսկիի հրավերը շատ պարզ է. Թուրքիան հետաքրքրված է ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ։ Համաձայնագիրը կարևոր է նաև մեր բիզնեսի զգալի մասի համար, չնայած որոշների համար այն կարող է լարվածություն ստեղծել մրցակցության աճի պատճառով։ Այնուամենայնիվ, սա քաղաքական որոշում է։ Նախագահ Զելենսկին առաջարկել է վավերացնել այս համաձայնագիրը Էրդողանի այցի ժամանակ, ինչը լավ և խորհրդանշական քայլ կլիներ»,- ասել է Ջելյալը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Եվրամիությունը ժամանակավորապես չեղյալ է հայտարարել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերն ու քվոտաները 2022 թվականի հունիսին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Քվոտաները չեղյալ են հայտարարվել, քանի որ ռուսները սպառնում էին Ուկրաինայի ավանդական ծովային առևտրային ուղիներին։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության գնահատականների՝ արտահանման զուտ կորուստները, հաշվի առնելով քվոտաներից բարձր շարունակական առևտուրը և հունիս-դեկտեմբեր ամիսներին այլ երկրների շուկաներ վերակողմնորոշելը, կկազմեն մոտ 800 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի