Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 169-ի, որոնցից 93-ը երեխաներ են

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 169-ի։ Շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ Գազայի առողջապահական նախարարությունը հայտնել է, որ սովի և թերսնուցման հետևանքով հիվանդանոցներում գրանցվել է ևս յոթ զոհ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 169-ի, որոնցից 93-ը՝ երեխաներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը շարունակում է սրվել՝ շրջափակման, ինչպես նաև սննդի և դեղորայքի ծանր պակասի պատճառով։ Տեղական իշխանությունները կրկին անհապաղ միջամտելու կոչ են արել միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ Գազայում Իսրայելի լայնածավալ ռազմական հարձակումը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այս տարվա մարտ ամսից ի վեր Իսրայելը ամբողջությամբ փակել է Գազայի հատվածի բոլոր անցակետերը՝ արգելափակելով սննդի և դեղորայքի մուտքը։

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ թերսնման դեպքերը կրկնապատկվել են մարտից մինչև հունիս ժամանակահատվածում։