Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել դուալ համակարգի ներդրման իր փորձով

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ  հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան այսօր այցելել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»: Հյուրերը շրջայց են կատարել քոլեջում, որի ընթացքում ծանոթացել են դուալ համակարգի ներդրման գործընթացին, ներկա եղել ուսանողների պատրաստած ռոբոտների ցուցադրությանը:

Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ)՝ հայկական կողմի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: Նախարարի տեղակալը նշել է, որ  հայ-գերմանական համագործակցությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն արդեն արձանագրում է տեսանելի արդյունքներ: Փոխնախարարը կարևորել է գերմանական դուալ համակարգի ներդրումը ՝ ընդգծելով, որ առանց այդ համակարգի՝ դժվար է պատկերացնել ՄԿՈՒ ոլորտի զարգացումը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտն իր հերթին նշել է, որ  Գերմանիան դուալ համակարգի կիրառման ոլորտում ունի հարուստ փորձ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ համագործակցությունն առավել արդյունավետ է: Նրա խոսքով՝ գերմանական կողմը պատրաստ է կիսվել իր գիտելիքներով ու փորձով՝ հետաքրքրվելով, թե առավելապես ինչ խնդիրների և մարտահրավերների են բախվում հայ գործընկերները՝ ծրագրերի իրականացման գործընթացում:

Դուալ համակարգի ներդրմանը ներգրավված Ինսթիգեյթ Ռոբոտիքսի և Ֆրիներջին ընկերությունների ներկայացուցիչները, որտեղ քոլեջի ուսանողներն անցնելու են նշված կրթական ծրագրերի գործնական ուսուցումը, իրենց հերթին ներկայացրել են ՄԿՈՒ համակարգում մասնավոր հատվածի ներգրավվածության պատրաստակամությունը և շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովման հեռանկարները:

Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:

Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 7 քոլեջներում՝ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Երևանի պետական հումանիտար քոլեջ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: