Հայտնի է՝ ինչի մասին է Օվերչուկի նամակը Մհեր Գրիգորյանին․ փոխվարչապետներն օգոստոսին կհանդիպեն

Լուրեր

15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պայմանավորվել են օգոստոսի երկրորդ կեսին հանդիպել՝ քննարկելու ԵՏՄ օրենսդրության հետ կապված հարցեր։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե  երբ տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների հանդիպումը։

Շուրջ 1 ամիս առաջ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ ստացել են Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի նամակը։ Մենք ևս մեկ գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ բովանդակություն ունի նշված նամակը։ 

Փոխվարչապետի գրասենյակը, մեր հարցմանն ի պատասխան, փոխանցել է, որ Ալեքսեյ Օվերչուկի նամակը վերաբերում է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 374-Ն որոշմամբ սահմանված դրույթների համապատասխանությանը ԵԱՏՄ օրենսդրությանը:

Ըստ այդ որոշման՝ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և մեր երկրի տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները՝ համաձայն հավելվածի:

Մինչ Մհեր Գրիգորյանին նամակ ուղարկելը՝ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանին ուղղված դիմում է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵՏՄ-ի կանոնների հակասության մասին։

Նախքան Ռուսաստանի փոխվարչապետի այս հայտարարությունն էլ «Ռոսսելխոզնադզորն» էր Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրություն ուղարկել և զգուշացնել, որ կարող են հունիսի 16-ից արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ըստ ռուսական կողմի՝ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, պարզաբանելով ծաղկի արտահանման հետ կապված իրավիճակը, նշել էր, որ Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալթայ մեկնելուց հետո Օվերչուկը տեղեկացրել էր, որ Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքը շարունակելու հարցում:

Մանյա Պողոսյան