Չեխիայում նույնպես ադրբեջանական աղտոտված նավթ է հայտնաբերվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չեխիան Ադրբեջանից ստացել է 60 հազար խորանարդ մետր աղտոտված նավթ, որում օրգանական քլորի պարունակությունը գերազանցում է նորման: Այս մասին հայտնել է Czech News Agency-ն, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Mero ընկերության հետ համագործակցությամբ մենք գրեթե 60 հազար խորանարդ մետր ծավալով աղտոտված նավթը կպահեստավորենք Նելահոզևեշի կենտրոնական նավթամբարում և Կրալուպի նադ Վլտավայի վերամշակման գործարանի պահուստարաններում։ Հետագայում այս նավթն աստիճանաբար կխառնվի այլ մատակարարումների հետ՝ ճշգրիտ սահմանված համամասնությամբ՝ նոսրացման և հետագա անվտանգ մշակման համար»,- ասել է Orlen Unipetrol ընկերության  ներկայացուցիչ Պավել Կայդլը։

Նրա խոսքով՝ միջադեպի հետաքննությունը ներկայում ընթացքի մեջ է։

«Դա չի ազդել մեր նավթավերամշակման գործարանների գործունեության կամ Չեխիա նավթի մատակարարումների վրա»,- հավելել է նա։

Չեխիան փորձ ունի աղտոտված նավթի մատակարարումների հետ կապված։ 2019 թվականին Ռուսաստանից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումները դադարեցվել էին նույն պատճառով։ Նավթը «Դրուժբա» խողովակաշարով երկու ամիս չէր հոսում՝ խողովակաշարը մաքրելու անհրաժեշտության պատճառով։

Հիշեցնենք, որ օրերս ավստրիական OMV էներգետիկ խումբը հայտնել էր, որ օրգանական քլորիդով աղտոտվածություն է հայտնաբերել իր նավթավերամշակման գործարաններ մատակարարվող ադրբեջանական հում նավթի բեռներում։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի որակն ընկել է, ինչի հետևանքով Azeri Light տեսակի նավթի գինը նվազել է։ Մի քանի արդյունաբերական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով  տեղափոխվող ադրբեջանական հում նավթի որոշ բեռներում հայտնաբերվել է օրգանական քլորիդների բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է բեռնման խափանումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի