Բաքվի դատարանն արտերկրում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերին հեռակա դատապարտել է 16 տարվա ազատազրկման

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Գաբիլ Մամեդովի դեմ հարուցված քրեական գործով վերջին դատական նիստն է տեղի ունեցել։ Նա  մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 24 հոդվածներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը, դատավոր Էլնուր Նուրիևի նախագահությամբ, ընթերցել է դատավճիռը։

Մամեդովը հեռակա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Գերմանիայում բնակվող Գաբիլ Մամեդովը հայտնի է իր YouTube-յան ալիքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,  իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններով։ Մամեդովին մեղադրանք է առաջադրվել անձանց կեղծ խոստումներ տալու միջոցով կատարված խարդախության, սպառնալիքներով շորթման, ահաբեկչության, պետական պաշտոնյային դիմադրելու, հասարակական կարգի խախտման հանգեցրած գործողություններ կազմակերպելու և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Արտերկրում բնակվելու հիմքով նրա դեմ մեղադրանք առաջադրելու անհնարինության պատճառով այս տարվա հունվարին Բինագադիի շրջանային դատարանը որոշում էր կայացրել նրա հեռակա ձերբակալման մասին։

Հավելենք, որ օրերս էլ արտերկրում բնակվող մեկ այլ բլոգեր Իմամեդդին Ալիմանովի քրեական գործով վերջին դատավարությունն է տեղի ունեցել։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի