Գերմանիայի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Բաքվից գումարների ստացման գործով

Լուրեր

16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Բոլորը

Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը «Ադրբեջանի գործով» Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալիստական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին մեղավոր է ճանաչել ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ, գրում գերմանական ZDF-ը։

Նրա ինը ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը պայմանականորեն է կիրառվել։ Դատավարությունը տևել է  վեց ամիս։

Մյունխենի դատախազությունը Լինտներին մեղադրել էր ադրբեջանական միջոցներով այլ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ։ Նշվում է, որ նա մտադրություն է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանամետ քվեարկություն ապահովել։

2008-ից 2016 թվականներին Լինտները մի քանի կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ չորս միլիոն եվրո։ Նախկին խորհրդարանական պետքարտուղարը 33 տարի ծառայել է Բունդեսթագում և մինչև 2010 թվականը եղել է ԵԽԽՎ անդամ։

Կաշառակերության մեղադրանքների կենտրոնում էր նաև Կարին Շտրենցը՝ Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ։ Նա նաև ԵԽԽՎ անդամ էր և համարվում էր Ադրբեջանի նվիրված կողմնակից։ Ասում են, որ նա, ի թիվս այլնի, քվեարկել է երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի դեմ։ 2021 թվականին Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում:

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանում ավտորիտար կառավարում է նախագահ Իլհամ Ալիևը։ Հատկապես խնդրահարույց է համարվում երկրի վերաբերմունքը ռեժիմի քննադատների նկատմամբ։ 2001 թվականի հունվարին Ադրբեջանը միացել  է Եվրոպայի խորհրդին, որը նվիրված է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։ Այդ ժամանակից ի վեր երկիրը փորձում է ազդել այնտեղ քվեարկության արդյունքների վրա իր օգտին։

Հիշեցնենք, որ Լինտներն ավելի վաղ դատավարության ժամանակ խոստովանել էր, որ Բաքվից գումարներ է ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի