Գերմանացի նախկին պատգամավորը կոռուպցիոն դատավարության ժամանակ խոստովանել է, որ Բաքվից գումարներ է ստացել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Գերմանիայում «Ադրբեջանի գործի» հետ կապված կոռուպցիոն դատավարության ժամանակ Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները խոստովանել է, որ ադրբեջանական կանխիկ վճարումները փոխանցել է Քրիստոնեա-սոցիալական միության մահացած պատգամավորին, գրում է գերմանական Zeit-ը։

«Ես կարծում էի, որ սա մի տեսակ լոբբինգ է, որը գործնականում ամենուրեք է մինչ օրս»,- ասել է նա Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանում։

Լինտները հաստատել է, որ Ադրբեջանը գումար է վճարել Բունդեսթագի այժմ մահացած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության անդամին, միաժամանակ, խոստովանել, որ այդ վճարումը կատարվել է իր ընկերության միջոցով։

«Այս հարցի շուրջ համաձայնություն անկասկած եղել է»,- ասել է նա՝ պատասխանելով dpa լրատվական գործակալության հարցին։

Նա, սակայն, չի կարողանում որևէ մանրամասն ներկայացնել՝ նշելով, որ դա արվել է այնպես, ինչպես ցանկացել է ադրբեջանական կողմը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ հաջողությամբ փորձել է ֆինանսական վճարումների միջոցով ազդել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումների վրա իր օգտին, ինչին որոշ առումներով օգնել է Լինտները։ Վերջինը 33 տարի եղել է Բունդեսթագում, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։

Մյունխենի դատախազության տվյալներով՝ 80-ամյա տղամարդը, ենթադրաբար, մինչև 2016 թվականը երկու ընկերությունների միջոցով օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն» գումար։ Դա արվել է Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով, այն բանից հետո, երբ Լինտները դադարել է լինել Եվրոպայի խորհրդի անդամ։ Այսպիսով, նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնականում վերաբերում են ընտրված պաշտոնյաներին կաշառելուն։

Դատարանը նախատեսում է լսել եզրափակիչ ելույթները և վճիռ կայացնել հուլիսի վերջին։

Լինտները պնդել է, թե ինքը երբեք չի թաքցրել վճարումները, այլ միշտ ճիշտ է հայտարարագրել դրանք հարկային նպատակներով։

Անցյալ շաբաթ Լինտներն արդեն իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված մեղադրանքները ճշմարիտ էր անվանել։ Ավելի ուշ, dpa լրատվական գործակալության հարցին ի պատասխան, նա ասել է, որ իր կարծիքով՝ փաստերը ճիշտ են, միաժամանակ, հայտարարել, թե դա խոստովանություն չէր․ «Որովհետև, իմ կարծիքով, դա կաշառք չէ»։

Լինտներից բացի՝ դատավարության ընթացքում սկզբնապես մեղադրանք էր առաջադրվել նաև ՔԴՄ նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին ու ևս երկու մեղադրյալի։ Ֆիշերը մեղադրվում է կաշառակերության մեջ, նա հերքում է մեղադրանքները։ Նրա գործը բաժանվել է առանձին վարույթների։ Դատարանի խոսնակը հայտնել է, որ դատաքննությունը դադարեցվել է և կվերսկսվի ավելի ուշ։ Այս կապակցությամբ, մյուս երկու մեղադրյալների դեմ դատավարությունը ժամանակավորապես կասեցվել է տուգանքի վճարման դիմաց։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանական գործի ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ՝ Լինտների և Ֆիշերի դատավարությունը Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում սկսվել է այս տարվա հունվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի