Մոսկվայից Բաքվին կոչ են անում ազատ արձակել «Sputnik Ադրբեջանի» կալանավորված լրագրողներին

Լուրեր

16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Բոլորը

«Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում կոչ է արել Բաքվին ազատ արձակել «անհիմն ձերբակալված «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին»։

«Նրանք, որոնք գիտակցաբար ձեռնարկել են այդ քայլը, հիանալի հասկանում էին, որ լրագրողների աշխատանքի նկատմամբ որևէ օբյեկտիվ պահանջի բացակայության դեպքում դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների բարդացմանը։ Հիմա, կարծես, մենք կարող ենք հանգիստ ազատել Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին՝ այդպիսով նկատելի քայլ կատարելով մեր երկրների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Ես նաև համաձայն եմ, որ այդ վերականգնման ուղղությամբ շարժումն անհրաժեշտ է երկու կողմերից էլ»,- ասել է Կիսելյովը։

Նա հավելել է, որ «Sputnik Ադրբեջանի» լրագրողները Ռուսաստանի քաղաքացիներ են և ուղիղ մեկ ամիս է՝ անհիմն մեղադրանքներով բանտարկված են Ադրբեջանում։ Կիսելյովը նաև հիշեցրել է, թե  ամբողջ մեդիա խմբի, այդ թվում՝ Sputnik ստորաբաժանման խմբագրական քաղաքականությունը միշտ ուղղված է եղել «մեր ներկայության երկրների հետ բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդմանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Ավելի վաղ Բաքվի դատարանը մերժել էր «Sputnik Ադրբեջան»-ի լրագրողներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի