Դա հակասում է մեր ազգային շահերին․իրանցի պատգամավորը՝ Սյունիքում ճանապարհի՝ այլ երկրի վերահսկողության հնարավորության հարցի մասին

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզաին  SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ՀՀ-Իրան հարաբերությունների կարևորությունից և Սյունիքի ճանապարհից։

«Նախևառաջ, Հայաստանը մեր հարևանն է և մեր ռազմավարական գործընկերը։ Մենք միշտ լավագույն հարաբերություններն ենք ունեցել Հայաստանի հետ, անկախ նրանից, թե ինչ կառավարություն է իշխանության գլուխ եղել։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, որ այն դարպաս է Իրանի Իսլամական Հանրապետության և եվրոպական մայրցամաքի միջև։ Եվ եթե այն, ինչ նրանք ասում են շրջանակներում, իհարկե, ադրբեջանցիները և, ինչպես ոմանք են ասում, Հյուսիսային Ադրբեջանը, ունեն հակասական և տարբեր հայտարարություններ, ապա առնվազն նրանք այս բաները չեն ասում մեր պաշտոնյաների հետ զրույցներում, բայց այն, ինչ նրանք պնդում են, եթե իրականացվի, մենք կկորցնենք մեր հարևաններից մեկին, և ըստ էության, տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, և սա հակասում է մեր ազգային շահերին»,-ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ ունեն մեծ առևտրային ծավալներ Հայաստանի հետ, ունեն  լավագույն հարաբերությունները և՛ կառավարության, և՛ Հայաստանի ժողովրդի հետ։

«Ինչո՞ւ պետք է կորցնենք մեր հարևաններից մեկին։ Մյուս կողմից, հաշվի առնելով կուլիսներում գործողներին, ովքեր տեղյակ են սիոնիստական շարժումներից և տարածաշրջանում նրանց կողմից արվող նեոօսմանյան պահանջներից, որ դրանք պետք է միավորվեն, և եթե մեզ սահմանակից այս նահանգը կորչի, եթե այս միջանցքի  ինքնիշխանությունը խլվի Հայաստանի ձեռքից, դա հակասում է մեր ազգային շահերին»,-ասել է նա։

«Հայաստանի դիրքորոշումը և մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և չի փոխվել։ Շատ երկրների, նույնիսկ եվրոպական երկրների, ինչպիսին է Ֆրանսիան, դիրքորոշումը, որի հետ մենք այլ վայրերում հակամարտություններ ունենք, այս հարցում նույն դիրքում է, ինչ մենք, բայց այն որոշակի բարդություններ ունի, և Ադրբեջանը նույնպես ունի կուլիսային կողմնակիցներ, որոնց հետ մենք նույնպես համաձայն ենք։ Մեր զրույցի հիմնական կետն այն է, որ այս տարածաշրջանի և կովկասյան տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տեղացիների կողմից, այլ ուժերը չպետք է գան և միջամտեն այս հարցերին»,-ասել  է պատգամավորը՝ կարծիք հայտնելով, թե «նրանց միջամտությունը  ճգնաժամեր և խնդիրներ է ստեղծել այս տարիներին և խոչընդոտել է խնդիրների լուծմանը» և եթե  նրանք հարցը թողնեն Կովկասի երկրներին, այն կարող է լուծվել, եթե մյուսները չսադրեն և զենք չտան այդ երկրներից մի քանիսին։

Մեկ այլ պատգամավոր Ալաեդդին Բորուջերդին էլ ասել է, որ  տարածաշրջանի  աշխարհագրությունը Իրանի համար շատ կարևոր հարց է։

«Այդ պատճառով, թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ պարոն Պուտինի և պարոն Էրդողանի հետ, որքան ես հիշում եմ, դա մեկից ավելի անգամ հստակորեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում պաշտոնական բանակցությունների ժամանակ, ինչը նշանակում է, որ նրանք գիտեն մեր դիրքորոշումը։ Նոր երևույթ, որը, կարծում եմ, վերջերս նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, որ նրանք ցանկանում են ընկերությունը տալ ամերիկյան ընկերությանը, որը, օրինակ, կարող է օգտագործել և ներդրումներ կատարել որպես տնտեսական միջանցք։ Իրավիճակը կվատանա, ինչը նշանակում է, որ ամերիկացիները կցանկանան այն կրկին ձեռք բերել»,- նշել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ արևմտյան երկրները, «օգտագործելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը և այլ նախաձեռնություններ, փորձում են խաթարել Իրանի ազգային միասնությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի