Իսրայելը կքննարկի Գազայի հատվածի ամբողջական բռնակցումը

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ռազմաքաղաքական կաբինետին ներկայացնել Գազայի հատվածի լիակատար բռնակցման ծրագիր: Այս մասին հաղորդել է իսրայելական Haaretz-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելը կհայտարարի, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը մի քանի օր է տալիս հրադադարի համաձայնության համար, իսկ մերժման դեպքում կսկսի պաղեստինյան տարածքների հետևողական բռնակցումը։

Haaretz-ի աղբյուրների համաձայն՝ նախ կբռնակցվի բուֆերային գոտին, որին կհաջորդեն Իսրայելի Սդերոտ և Աշկելոն քաղաքներին հարող հյուսիսային Գազայի հատվածի տարածքները։ Գործընթացը կշարունակվի մինչև ամբողջ տարածաշրջանի անեքսիան։ Նեթանյահուն նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է այդ ծրագրին։

Աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Բեցալել Սմոտրիչը Նեթանյահուին խոստացել է մնալ կառավարությունում, եթե Գազայի անեքսիայի ծրագիրը կյանքի կոչվի: Ավելի վաղ Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սպառնացել էին հրաժարական տալ և լուծարել իշխող կոալիցիան, եթե կառավարությունը համաձայնվի հրադադարի Գազայի հատվածում նախքան ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը:

The Times of Israel-ը, հղում անելով իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքին, հաղորդում է, որ Իսրայելի կաբինետը քննարկում է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ լիակատար օկուպացիան: Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազան անեքսիայի ենթարկելու կամ այն քաղաքները շրջափակելու հնարավորությունը, որտեղ գործում է ՀԱՄԱՍ-ը, պետք է քննարկվեր նախորդ օրը ռազմաքաղաքական կաբինետի կրճատված կազմով նիստում։

The Times of Israel-ը հաղորդում է, որ շրջափակումը կնշանակի Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման դադարեցում: Պաշտոնյաները նաև, ըստ տեղեկությունների, քննարկում են պաղեստինյան տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատման հարցը: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, իսրայելական զինվորականները կգործեն այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, պատանդներ են պահվում: Նրանք մինչ այժմ խուսափել են դա անելուց: Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս հայտարարել է, որ վերահսկում է Գազայի հատվածի մոտ 75 տոկոսը։

Հուլիսի 27-ին Իսրայելը հայտարարել էր, որ դադարեցնում է ամենօրյա մարտերը Գազայի որոշ հատվածներում և նոր միջանցքներ է բացելու մարդասիրական օգնության համար։ Հաջորդ օրը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել էր, որ Գազայի բնակիչները սովամահ են լինում և հայտարարել տարածաշրջանում սննդի կենտրոններ ստեղծելու ծրագրերի մասին՝ մարդասիրական օգնության հասանելիությունը հեշտացնելու համար։

Անցյալ շաբաթ Նեթանյահուն և Թրամփը փաստացի հրաժարվել էին ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններից՝ հղում անելով խմբավորման կողմից գործարք կնքելու ակնհայտ դժկամությանը։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել էր  2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ  արմատական իսլամիստական շարժումը լայնածավալ հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Ահաբեկիչները զանգվածային հրթիռային հարձակում էին իրականացրել Իսրայելի վրա, ներխուժել նրա տարածք և իրականացրել ժամանակակից Իսրայելի պետության պատմության մեջ խաղաղ բնակչության ամենամեծ կոտորածը՝ սպանելով մոտ 1200 մարդու։ Գրոհայինները նաև ավելի քան 250 պատանդ էին վերցրել և տարել Գազայի հատված։ Պատանդներից մի մասը  փոխանակվել կամ ազատ էր արձակվել, իսկ մի մասը՝ մահացել։

Իսրայելն այդ ամենին պատասխանեց պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին։ Խմբավորման կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի ցամաքային հարձակման և ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 59,000 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 143,000-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի