Նյու Յորքի կենտրոնում զինված տղամարդը կրակ է բացել, սպանել 4 մարդու և ինքնասպանություն գործել

Լուրեր

05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
Բոլորը

M4 ինքնաձիգով զինված անձը կրակ է բացել Մանհեթենի գրասենյակային շենքերից մեկում։ Euronews-ի հաղորդմամբ՝ առնվազն չորս մարդ, այդ թվում՝ ծառայության մեջ չգտնվող մի ոստիկան, զոհվել են։ Կասկածյալը Լաս Վեգասի բնակիչ Շեյն Թամուրան է, որն ըստ ոստիկանության, ինքնասպան է եղել։

Թամուրան ինքնաձիգով շենք է մտել և անմիջապես կրակ բացել՝ սպանելով մեկ ոստիկանի և երկու տղամարդու, ինչպես նաև ծանր վիրավորելով մեկ մարդու։ Այնուհետև նա բարձրացել է այն հարկը, որտեղ գտնվում է Ruden Building Management-ի գրասենյակը և սպանել մի կնոջ։

Այնուհետև Թամուրան վերադարձել է շենքի նախասրահ և ինքնասպան է եղել: 27-ամյա է տղամարդն ունեցել է գաղտնի զենք կրելու թույլտվություն։ Այս մասին ասել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշը՝ ընդգծելով որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ։

Երկնաքերը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է կենտրոնական  այգուց մի քանի թաղամաս հեռավորության վրա։

Այնտեղ են գտնվում երկրի առաջատար ֆինանսական ընկերությունների, այդ թվում՝ Blackstone-ի և KPMG-ի գրասենյակները, Իռլանդիայի հյուպատոսությունը և Ազգային ֆուտբոլային լիգայի շտաբ գրասենյակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի