«Շարքում կանգնած ուշաթափվել է, ընկել գետնին»․ բանակ մեկնած զինվորի հարազատներն ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Բոլորը

Ժամկետային զինծառայող Ա․Մ․-ի ընտանիքի անդամները պատմում են զորակոչված տղայի հետ պատահածը՝ շարքում ուշագնաց է եղել։ Նրանք ահազանգել են Factor TV՝ պնդելով, որ բանակ զորակոչվելու հաջորդ օրն իսկ առողջական ծանր խնդիրների պատճառով չի կարողացել ինտեգրվել ծառայությանը։

Ա․Մ․-ն բանակ է զորակոչվել հունիսի 27-ին։ Ըստ ծնողների՝ հունիսի 28-ին առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մայրն ու տատը պատմում են՝ զինվորը հունիսի 29-ին ուշագնաց է եղել, տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետև հոսպիտալ, հետո կրկին բուժկետ։ Այստեղ վեց օր մնալուց հետո տեղափոխել են Սյունիքի մարզի զինվորական հոսպիտալ, որտեղ մնացել է յոթ օր և տեղափոխվել  «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Տղան այժմ Երևանի կայազորային հոսպիտալում է։ Ըստ տատի՝ թոռը միայն չորս անգամ ուշագնացել է եղել հուլիսի 24-ին։

Մայրը պնդում է, որ որդին ունի սրտի, տեսողության, արյան, շնչառության և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ։ Զինվորի հարազատների համոզմամբ՝ տղային պատշաճ հետազոտության չեն ենթարկել մինչև բանակ զորակոչելու որոշում կայացնելը։

Տղայի պապը՝ Ռուբեն Բարսեղյանն էլ դժգհում է այժմ հոսպիտալում տրամադրվող բուժօգնությունից։

Ա․Մ․-ի հարազատները դիմել են վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Փաշինյանի աշխատակազմից դիմումը վերահասցեագրել են Պաշտպանության նախարարություն։ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն հուլիսի 17-ին ստացած նամակին պատասխանելու է հուլիսի 31-ին։ Իսկ ահա ՄԻՊ-ը հանձնարարել է ընտանիքի դիմումով զբաղվել աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնին։

Բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողին զորամասի բուժկետից զինվորական հոսպիտալ են տեղափոխել ՄԻՊ աշխատակազմի առաջարկից հետո։

Անդրանիկ Եղոյանի փոխանցմամբ՝ մշտապես կապի մեջ են ոչ միայն ՊՆ պաշտոնյաների, այլ նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ:

ՄԻՊ աշխատակազմի պաշտոնյան նշում է՝ միայն բժշկական հետազոտություններից ու փորձաքննությունների արդյունքերից հետո կարող են ասել՝ տվյալ քաղաքացու իրավունքերը խախտվե՞լ են, թե՞ ոչ։

Թեմայի շուրջ Factor TV-ն պարզաբանում էր խնդրել նաև Պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչությունից դեռևս չեն արձագանքել՝ արդյո՞ք տղային առողջական խնդիրներով են տարել բանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան