Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պատմության նոր դասագրքի կազմ ու նախաբանը

Լուրեր

03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
03.07.2026 | 20:14
ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են մարդու իրավունքների, ընտրությունների և դատաիրավական բարեփոխումների հարցեր
03.07.2026 | 20:02
ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
03.07.2026 | 20:00
ՌԴ-ն շանտաժից բացի՝ այլ լեզու չգիտի, բայց Փաշինյանին «սեպտեմբերի 3-ի» դրդելու լծակ չունի․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 19:51
ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է «Բելառուսի բարեկամ ժողովրդին», բայց ոչ իշխանություններին
03.07.2026 | 19:40
Կմասնակցի՞, արդյոք, Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորությանը. DW-ի անդրադարձը
03.07.2026 | 19:28
2025-ին ընկերության զուտ շահույթը 2024-ի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով. ՀԷՑ
03.07.2026 | 19:13
Հայաստանից ԵՄ արտահանում հունիսին եղե՞լ է, թե՞ ոչ․ ինչ են ցույց տալիս ՍԱՏՄ տվյալները
03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ցուցադրել է «Հայաստանի պատմություն» առարկայի գրքի շապիկը, որը նախատեսված է 9-րդ դասարանցիների համար, ինչպես նաև գրքի նախաբանը։

«Սեպտեմբերից՝ դպրոցներում»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ դեռևս 2024-ի հուլիսին Կառավարությունը որոշում է կայացրել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ` առարկայի անվանումը համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը:

Նշվում է, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելով` առարկայի դասագրքի անվանումն արդեն իսկ սովորողի մոտ պարտավորություն և սկզբունքներ կարմատավորի պետականություն ունեցող երկրի քաղաքացի ձևավորվելու գործընթացում: Արդյունքում առարկայի անվանումը կբխի չափորոշչի 33-րդ կետում առկա ձևակերպումից: Առարկայի շրջանակում կուսումնասիրվեն հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Կառավարության նշված նիստի ընթացքում հարցին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ինչո՞ւ ենք այս որոշումը ընդունում, որովհետև մենք մեր ռազմավարության հիմքում և մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մենք պետք է, ընդհանուր առմամբ, արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։

Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ հենց այսօր հենց այս դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում, պետական տարբեր ինստիտուտների գործունեության և այդ գործունեության արտահայտչամիջոցների համատեքստում: Եվ մենք պետք է մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը։ Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է. «Քանի որ այս նախագիծը դարձել է մեր վերջին շրջանում ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը հանրային հարթակում, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել հիմնական մտահոգությունը, որը դիտարկել եմ այդ քննարկումների ընթացքում: Դա այն է, որ որոշ շրջանակների մոտ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և օրինակ մեր երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ կամ կտորներ:

Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է հենց այն մեթոդաբանության դիրքերից, որոնց մասին դուք խոսեցիք:

Այսինքն՝ սա կուզեի ևս մեկ անգամ ասել, որպեսզի նման շահարկումները տեղի չունենան: Եվ երկրորդը, սա սկիզբն է, պարոն վարչապետ, սրան պետք է հետևի համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որպեսզի այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի մասին, անվան մասին, այլ լինի նաև իրական բովանդակություն, որն էլ հետևելու է արդեն այս աշխատանքներին»: