Ասում են` մտավորականներն ինչու են լուռ, ի՞նչ խոսենք ձեզ հետ, ինչո՞ւ եք իրար ուտում. Սամվել Սևադա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Հաճախ քայլում եմ Երևանով և չգիտեմ`որտեղ նստել, մեր հին տեղերը, սրճարանները չկան, կարծես օտար մարմին լինենք Երևանում, զբոսաշրջիկների մեջ: Երևանի կենտրոնը դարձել է ուրիշներինը, այլևս մերը չէ: Ես չեմ ճանաչում կենտրոնը, կարծես ուրիշ երկրում լինեմ: Առաջվա Երևանը չկա»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան:

Մեր զրուցակիցը, ով, ի դեպ, տարիներ առաջ եղել է Երևանի գլխավոր նկարիչը, նկատում է՝ Երևանը կորցրել է իր ինքնատիպությունը. «Երևանը վարդագույն քաղաք էր, հիմա տեսքը կորցրել է: Փոխվել է նաև մթնոլորտը: Այսքան մեքենա չպետք է բերեին-լցնեին քաղաք. այն հիվանդ է: Փողոցները ուռած երակների պես տանում են վարակը դեպի սիրտ. իմ տողերն են»:

Սամվել Սևադան խոսում է ոչ միայն Երևանում, այլև, առհասարակ, մեր երկրում ձևավորված մթնոլորտից: Ասում է`արվեստագետներն այսօր հաճախ լռում են, քանի որ իրենց էլ է հոգնեցրել ատելության մթնոլորտը. «Վա´յ իմ նման մարդկանց, որոնց նշանառության տակ է առնում թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը, եթե չես մասնակցում հայհոյախոսությանը, ուրեմն`կա´մ նիկոլական ես, կա´մ քոչարյանական: Հոգնել եմ այդ ամենից, միևնույն է`իմ ձայնը լսող չկա: Պետք է խելքի գանք, իրար ուտելով`տեղ չենք հասնի: Այսօր ամեն արժեցող-չարժեցող ասում է`մտավորականներն ինչ են մտածում, որ չեն խոսում: Ի՞նչ խոսենք ձեզ հետ, դուք խոսք հասկանու՞մ եք, որ խոսենք, ինչո՞ւ եք իրար ուտում»:

Նկարիչն անդրադառնում է նաև իշխանություն-եկեղեցի առճակատմանը. «Շատ մեծ վտանգներ եմ տեսնում, անհասկանալի վիճակ է այս պահին: Ինչ լուծում որ լինի, ի վնաս մեր ազգի չլինի…Աստված չանի`քաղաքացիական պատերազմ լինի, իսկապես, ժողովուրդը երկու մասի է բաժանված»:
Մանրամասները`տեսանյութում: