Թաիլանդի ու Կամբոջայի միջև մարտերը շարունակվում են․ առնվազն 16 մարդ է զոհվել, տասնյակ հազարավորները՝ տեղահանվել

Լուրեր

24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Բոլորը

Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փումտհամ Վեչայաչային հայտարարել է, որ  երկրի և Կամբոջայի միջև ինտենսիվ մարտերը, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել,  կարող են «վերածվել պատերազմի», գրում է BBC-ն։

Վեչայաչայիի նախազգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ վիճելի սահմանի երկայնքով շարունակվում են մարտերը երկրորդ օրն անընդմեջ՝ նշանավորելով կտրուկ սրացում մեկ դարից ավելի տևած վեճում։

Թաիլանդում Ուբոն Ռաչաթհանի և Սուրին նահանգներում տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ։ Կամբոջայի Օդդար Մինչեյ նահանգում էլ մոտ 1500 ընտանիք տարհանվել է։

Աշխարհի առաջնորդները կոչ են անում անհապաղ հրադադարի։ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, որը նախագահում է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան կամ ԱՍԵԱՆ-ը, ասել է, որ դիմել է երկու երկրների ղեկավարներին անհապաղ հրադադարի համար։

«Ես ողջունում եմ Բանգկոկի և Պնոմպենի կողմից ցուցաբերված դրական ազդանշաններն ու պատրաստակամությունը՝ դիտարկելու այս առաջընթացի ուղին»,- գրել է Անվարը Ֆեյսբուքում։

Չնայած այս լավատեսությանը՝ մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր։ Թաիլանդը հայտնում է, որ լարվածության այս փուլում զոհվել է 14 քաղաքացիական անձ և մեկ զինվոր։ Կամբոջայի նահանգային իշխանությունները հայտնել են Օդդար Մինչիում առնվազն մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։

Թաիլանդի Սուրին նահանգում ժամանակավոր ապաստարանի վերածված մարզական համալիրում տարհանվածները, որոնցից շատերը երեխաներ և տարեցներ են, ասել են, որ դեռևս ցնցված են հինգշաբթի սկսված հրթիռային և հրետանային հարձակումներից։

ԱՄՆ-ը կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով»։

«Մենք խորապես մտահոգված ենք Թաիլանդ-Կամբոջա սահմանի երկայնքով բռնության սրմամբ և խորապես վշտացած ենք քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու մասին հաղորդագրություններից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը։

Չինաստանը, որը քաղաքական և ռազմավարական կապեր ունի Կամբոջայի և Թաիլանդի հետ, հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» հակամարտությունով և հույս ունի, որ երկու կողմերն էլ կկարողանան լուծել խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։

Ավստրալիան, Եվրամիությունը և Ֆրանսիան նույնպես կոչ են արել խաղաղության։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես սպասվում է, ուրբաթ հանդիպում կանցկացնի  հակամարտության վերաբերյալ։ Հինգշաբթի Խորհրդին ուղղված նամակում Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը կոչ էր արել միջամտել՝ «Թաիլանդի ագրեսիան դադարեցնելու» համար։

Թաիլանդն ու Կամբոջան միմյանց են մեղադրում հինգշաբթի առաջինը կրակ արձակելու մեջ։ Թաիլանդը պնդում է, որ բախումը սկսվել է Կամբոջայի զինվորականների կողմից սահմանի մոտ թաիլանդական զորքերին հետևելու համար անօդաչու թռչող սարքեր տեղակայելու պատճառով։ Կամբոջան, իր հերթին, պնդում է, որ թաիլանդցի զինվորները սկսել են հակամարտությունը, երբ խախտել են նախնական համաձայնագիրը՝ մոտենալով սահմանի մոտ գտնվող Քմեր-հինդու տաճարին։

Երկու երկրների միջև վեճը սկիզբ է առել ավելի քան հարյուր տարի առաջ, երբ սահմանները գծվեցին Կամբոջայի ֆրանսիական օկուպացիայից հետո։

Տարիների ընթացքում պարբերաբար բախումներ են եղել, որոնց հետևանքով երկու կողմերից էլ զոհվել են զինվորներ և քաղաքացիական անձինք։

Վերջին լարվածությունը սրվել էր մայիսին, երբ բախման ժամանակ զոհվել էր կամբոջացի զինվոր։ Սա երկկողմ հարաբերությունները հասցրել է ավելի քան մեկ տասնամյակի ամենացածր կետին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի