ՀԾԿՀ նախագահը Ռոմանոս Պետրոսյանի նշանակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցը առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի` տվյալ դեպքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից ՀԾԿՀ-ն ստացել է հաղորդագրություն։ Այնտեղ հարց է բարձրացվում ՓԲԸ-ի կառավարման մենեջմենթի և տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցված ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ։ Պետությունը հարց էր բարձրացնում, որ կարիք կա այս հարցերը ուսումնասիրելու և ամենակարևորը, որ վերջին հաշվով այս ամենը կարող է բերել երկրի էներգետիկ անվտանգության խաթարմանը»,- անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցին՝ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Անդրադառնալով ՀԷՑ-ում ներդրումային ծրագրերին` Մեսրոպյանը տեղեկացրեց, որ Կարապետյանները մինչև 2034 թվականն ունեն հաստատված ծրագրեր, որոնք որպես սեփականատերեր նրանք պարտավոր են շարունակել. «Այդ մասով մենք խնդիր չունենք, ինչ պլանավորել էին անելու, պարտավոր են անելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն, ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահը ոչ հստակ պատասխան տվեց.

«Պնդել, որ միանշանակ սակագինը բարձրանալու է, նման բան այս պահին որևէ մեկը չի կարող ասել։ Իհարկե, չեմ բացառում թանկացումը, քանի որ այն կարող էր լինել առանց այս պրոցեսների, որովհետև էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է. այն  կախված է արտարժույթի կուրսից, տվյալ տարվա փաստացի բալանսներից և այլ գործոններից, որովհետև էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանավորվում է, հետո վերջում այլ բան է ստացվում»,- նշեց Մեսրոպյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։