Էրդողանն Անկարայում ընդունել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ TRT Haber-ը հաղորդում է, որ նախագահական համալիրում ընդունելությունը փակ է եղել մամուլի համար։

Երմակն իր հերթին է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ։ Նրա խոսքով՝ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են դիրքորոշումները Ստամբուլում ռուսական կողմի հետ հանդիպումից առաջ, ինչպես նաև քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, տարածաշրջանային կայունությանը սպառնացող մարտահրավերները,  Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանական հետագա համագործակցության հեռանկարները։

«Շնորհակալություն հայտնեցինք Թուրքիային և նախագահ Էրդողանին Ռուսաստանի հետ պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինային ցուցաբերած հետևողական քաղաքական և անվտանգության աջակցության համար։ Մենք նաև երախտապարտ ենք Թուրքիային՝ Ուկրաինայի համար արդար և երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բանակցային հարթակ տրամադրելու և դիվանագիտական ջանքերը խթանելու պատրաստակամության համար»,- գրել է Երմակը սոցցանցերում։

Հավելենք՝ ԶԼՄ-ն ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Թուրքիա։ ՌԴ-ի հետ բանակցությունները նախատեսված են այսօր երեկոյան Ստամբուլում՝ տեղի ժամանակով 19։00-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի