Փաշինյանը Ալթայում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին
Քաղաքականություն
23.07.2025 | 11:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմից։
Այցը երկօրյա է։ Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայ։