Կալանք՝ ՔՊ-ի գույքի վրա․ պատճառը Սամվել Կարապետյանի դատական հայցն է Արսեն Թորոսյանի նկատմամբ

Լուրեր

12.02.2026 | 13:34
Եթե «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, էս ազգը ո՞նց էր պետություն ունենալու․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 13:30
Լոռիում դպրոցում ծեծկռտուք է եղել, 13-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել
12.02.2026 | 13:26
Ադրբեջանի պետական ​​AzTV-ն խմբագրել է Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահ լինելու մասին
12.02.2026 | 13:17
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ շտաբի պետ
12.02.2026 | 13:14
Սամվել Կարապետյանի կուսակցությունը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
12.02.2026 | 13:09
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են սպորտային բժշկության թեման
12.02.2026 | 13:05
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն այսօր կիմանա մրցակիցներին
12.02.2026 | 13:00
Եթե իմ երեխան գա, հարցնի՝ չեմ պատմելու, ձեր ելույթն եմ միացնելու, ասելու եմ՝ նայիր․ Նարեկ Գրիգորյանը՝ ՀՅԴ-ի մասին Հակոբ Մովսեսի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 12:49
Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր
12.02.2026 | 12:45
«Ինտեր Մայամիի» հանդիպումը հետաձգվել է Մեսիի վնասվածքի պատճառով
12.02.2026 | 12:38
WhatsApp-ը հայտարարում է, որ ՌԴ իշխանությունները փորձել են ամբողջությամբ արգելափակել մեսենջերը
12.02.2026 | 12:31
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի քաղաքներին. վիրավորների թվում նորածին երեխա կա
12.02.2026 | 12:27
2026-ի հունվարին զբոսաշրջիկների ռեկորդ ենք ունեցել, ճի՞շտ եմ ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 12:17
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 12:10
ՀՌՀ-ն սահմանել է ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
Բոլորը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքերը 9 մլն դրամի չափով արգելանքի տակ են։ 9 մլն դրամը գումարի այն չափն է, որը Սամվել Կարապետյանը պահանջում է Թորոսյանից նրա հայտարարությունների համար․ դրանք, ըստ Կարապետյանի, «զրպարտչական, վիրավորական բնույթի» արտահայտություններ են։

«Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»,-հուլիսի 4-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր Արսեն Թորոսյանը։

Գործարարի պաշտպանական թիմից հայտարարել են, որ դատարանին միջնորդել են արգելանք կիրառել, որ «դատաքննության ընթացքում պատասխանողը չվաճառի գույքն ու վճռի դեպքում կարողանա վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը»,-«Ազատությանը» փոխանցել էր փաստաբան Կարեն Մարգարյանը։

Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի պատրաստվում վաճառել գույքն ու ՀՀ-ից հեռանալ։ Նա էլ իր հերթին է դիմել դատարան, որ արգելանքը վերացվի։

«․․․«մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9 մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։

Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»,-գրել է իշխանական պատգամավորը։

Արսեն Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ արգելանքը չի տարածվել միայն աշխատավարձի վրա, ազատորեն կարողանում է տնօրինել այդ գումարը։

Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով փորձեց պարզել, թե Թորոսյանին առնչվող ինչ ընկերություններ կան, որոնց վրա տարածվել է արգելանքը։

Այսպես՝ 9 մլն դրամի չափով կալանք է դրվել «Թիքեթս Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ի վրա։ Սակայն նշենք, որ Արսեն Թորոսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2014 թվականին։ Այս առնչությամբ Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց։

«Դա դատարկ ընկերություն է՝ գործունեություն չծավալած, բայց քանի որ մյուս բաժնետետերը չեն զբաղվել, ես հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից հօգուտ ընկերության։ Ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։

Կալանքի տակ է հայտնվել նաև «Նանե» կրթական հիմնադրամը։ Թորոսյանից հետաքրքվեցինք՝ ի՞նչ կապ ունի այս կազմակերպության հետ։

«Հիմնադրամի խորհրդի նախագահն եմ եղել, որի հետ արդեն երկու տարի կապ չունեմ»,-ասաց նա։
Ուշագրավ է, որ Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա՝ կրկին 9 մլն դրամի չափով։ Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։

Նարեկ Կիրակոսյան