Բաքուն հայտնում է, որ ՌԴ-ն չի տեղեկացնում Ադրբեջանին AZAL-ի խոցված օդանավի հետաքննության արդյունքների մասին

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմն Ադրբեջանին տեղեկատվություն չի տրամադրում ղազախական Ակտաուում AZAL-ի օդանավի կործանման և վթարի հետաքննության կոնկրետ արդյունքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի  գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը ադրբեջանական Report-ին։

Նա նշել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL-ի օդանավի վթարից ի վեր Ադրբեջանը պարբերաբար կապ է պահպանել Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ և ուղարկում է համապատասխան գրավոր հարցումներ։

«Նրանք դեռևս մեզ չեն տրամադրել քննության կոնկրետ արդյունքներ՝ հղում անելով փորձաքննությունների անցկացմանը, քննության շարունակությանը և քննչական գործողությունների իրականացմանը։ Սակայն քննության հենց սկզբից մենք բավարար ապացույցներ ունեինք։ Մենք լավ գիտենք միջադեպի հանգամանքները և հավաքել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը։ Աշխատանքները կատարվում են ղազախական կողմի հետ համակարգված»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ակտաու քաղաքի մոտակայքում օդանավի վթարից հետո Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն անմիջապես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Միաժամանակ, ղազախական կողմը, ապա նաև Ռուսաստանի Քննչական կոմիտեն, նույնպես քրեական գործ են հարուցել։

«Այսպիսով, ներկայում քրեական գործերը քննվում են երեք երկրներում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նույն փաստի վերաբերյալ քրեական գործեր հարուցվել երեք տարբեր երկրներում, որովհետև այս իրադարձությունն այս կամ այն կերպ շոշափում է երեք երկրների շահերը: Հայտնի է, որ այս միջադեպի ժամանակ երեք երկրների քաղաքացիների շրջանում կային և՛ զոհվածներ, և՛ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածներ: Այդ պատճառով մենք համագործակցում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ղազախստանի քննչական կոմիտեների հետ»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Նա նաև հավելել է, որ իրենք կապ են պահպանել Բրազիլիայի դատախազության հետ:

«Ինչպես գիտեք՝ ինքնաթիռն արտադրվել է Բրազիլիայում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ ռուսական կողմը մեզ հնարավորինս շուտ կտրամադրի տեղեկատվություն հետաքննության ընթացքի և դրա կոնկրետ արդյունքների, ինչպես նաև հանցագործությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Չնայած մենք չենք պնդում, որ դա արվել է դիտավորյալ»,- ընդգծել է նա։

Ալիևը նշել է, որ եթե դա տեղի չունենա, Ադրբեջանն իրավունք ունի դիմել միջազգային դատարաններ։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում Գլոբալ մեդիա ֆորումի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։

Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի