Բանակի և եկեղեցու վարկանիշն աճել է, ոստիկանությանը՝ նվազել

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ քաղաքացիների 72%-ը լիովին և ավելի շուտ գոհ է Զինված ուժերի աշխատանքից, 58%-ը՝ Հայ առաքելական եկեղեցու, 56%-ը՝ մարզպետարանների աշխատանքներից։ Այս տվյալներն ամփոփված են ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների մեջ։  Հետազոտությունն իրականացվել է իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից  Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ։

Հարցվածների 38%-ը լիովին և ավելի շուտ գոհ է Վարչապետի աշխատակազմի աշխատանքից։ Դատարաններից հարցվածների  31%-ն է գոհ, իսկ Ազգային ժողովից ընդամենը 24%-ը։

2024 թվականի սեպտեմբերին արված հարցման համեմատ՝ Հայ առաքելական եկեղեցին այս ցուցակում իր դիրքը բարելավել է 10%-ով,  ոստիկանությունը նահանջել 3 %-ով։

Հետազոտության ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։ Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։ Այս հարցման արդյունքում բարձրագույն կրթությամբ հարցվողների մասնաբաժինն ընտրանքում ավելին էր՝ համեմատած ՄՀԻ այլ հետազոտությունների։ Ընտրանքում կրթական մակարդակը նախորդ հետազոտություններին և պաշտոնական վիճակագրությանը համապատասխանեցնելու համար ավելացվել է կրթության կշռի գործոն։ Կրթության կշռի նպատակային ցուցանիշը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալների (18 և բարձր տարիքի անձանց համար) և հարցված ընտրանքի կրթական մակարդակի միջինը։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է։

Անի Թամրազյան