Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա շաբաթվա վերջին Ստամբուլում․ ԶԼՄ-ներ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը սպասվում է Ստամբուլում այս շաբաթվա վերջին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ «ամսաթվերը համաձայնեցվում են» և ժամանակին կհայտարարվի։ Լրատվամիջոցն այլ մանրամասներ չի հաղորդում։

Թուրքական լրատվամիջոցներն էլ, դիվանագիտական աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Ստամբուլում այս շաբաթ։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 19-ին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվային առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Նրա խոսքով՝ առաջարկը ռուսական կողմին է փոխանցել բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Նախորդ երկու փուլերի բանակցությունների ընթացքում, որոնք ևս տեղի էին ունեցել Ստամբուլում, պայմանավորվածություն էր ձեռք բերվել գերիների և զոհերի մարմինների փոխանակման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի