Սա իրավաբանություն չի, սա քաղաքական ուղղորդում է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան

Լուրեր

31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։ Մինչև բողոքի մակագրումը պաշտպան Երեմ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցի ընթացքում կանխատեսել էր, որ Վերաքննիչ դատարանի 22 դատավորից հենց Վաչե Մարգարյանին է մակագրվելու բողոքի քննությունը։ Պաշտպանն այսօր մեր տաղավարում հիշեցրեց այս դրվագը, ակնարկելով, որ քաղաքական իշխանությունը միջամտում է արդարադատությանը։

Նշենք, որ ավելի վաղ՝ երբ Միքայել Աջապահյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, պաշտպան Սարգսյանը կանխատեսել էր, որ Քննչական կոմիտե միջնորդությունը մակագրվելու է Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այդ ժամանակ կալանքի միջնորդությունը մակագրվել էր ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից․ այդ պայմաններում մարդկային գործոնի ազդեցությունը մակագրման գործընթացի վրա բացառել հնարավոր չէ։ Վերաքննիչ դատարանում, սակայն, բողոքները մակագրվում են համակարգչային եղանակով: Այդ դեպքում հարց է առաջանում, թե համակարգիչը 22 դատավորից ինչպես է ընտրել հենց Վաչե Մարգարյանին։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե տարբեր դատարաններում որ դատավորներն ինչ ունակություններ ունեն, ինչպիսի համարձակություն ունեն օբյեկտիվ որոշում կայացնելու, քաղաքական իշխանություններից ինչքան են վախենում, արդյոք ի վիճակի են ինքնուրույն լինել, անկախ լինել և, ընդհանրապես իրենց ինչ գործեր են մակագրվում։
Եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են մակագրվում։ Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու դեմ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում նշել են, որ Մասիս Մելքոնյանն անաչառ դատավոր չէ։

«Մասիս Մելքոնյանին մենք բացարկ էինք հայտնել և պնդում էինք, որ դատավորը պատահական չի ընտրված, նրան հատուկ նշանակել են, որ կալանավորի։ Հիմա Վաչե Մարգարյանը, որին մենք ևս անվրեպ կանխատեսել ենք, պետք է քննարկի՝ արդյոք Մասիս Մելքոնյանը պատահական է ընտրվել, թե՞ նշանակել են՝ իր նման»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ եզրահանգելով․ ստացվում է՝ Վաչե Մարգարյանը կարծես իր վերաբերյալ որոշում է կայացնելու:

Երեմ Սարգսյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ նկատի ուներ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ասելով, որ Հայաստանում «ռազմական հեղաշրջում» պետք է կատարել, ինչպես նաև՝ թե  ինչ հանգամանքներում է սկսվել նրա նկատմամբ հետապդնումը։

«Սա իրավաբանություն չէ, քաղաքական ուղղորդում է»,- ասաց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան