ԿԳ նախարարը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին: «Սփուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից: «ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,-նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները: Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների: