Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով կրկին «տուժողներն» են ցուցմունք տալիս

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում  ընթանում է Արցախի նախագահների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցում են, որ դատական նիստին «տուժողներն» են ցուցմունք տալիս։ Մասնավորապես, «տուժող» Քերեմ Մամեդովն ասել է, թե ինքը 1990 թվականի մարտի 7-ին գերի է ընկել Հայաստանում։ Նա նշել է, որ գնացել է այդ տարածք ՈՒԱԶ մակնիշի մեքենայով՝ Զանգիլանի և Կապանի շրջանների միջև կապի գիծը վերականգնելու համար։ Նրան ուղեկցել են Բաղիրով Շաքիր Ավեզ օղլուն, Զանգիլանի շրջանի կապի կենտրոնի վարորդ Էմինը և պարետի հրամանատարը ևս Էմին անունով։

Երբ նրանք մալուխային գծերը ստուգելուց հետո մտել են Կապանի շրջանի կապի կենտրոն, իբր տուժողը  և մյուս ադրբեջանցիները ծեծի են ենթարկվել կենտրոնի բակում հավաքված հայերի կողմից և պատանդ վերցվել։ Դրանից հետո Հայաստանի Կապանի շրջանի ՆԳ վարչության աշխատակիցները և այնտեղ ժամանած զինվորականները նրանց տարել են Կապանի շրջանի ՆԳ վարչություն: Այնտեղ իբր թե  «քաղաքացիական հագուստով չորս հայեր տանջել են նրանց, ծեծել բռունցքներով և ոտքերով՝ պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ: Արդյունքում  Մամեդովը ստացել է աջ կողմի կողոսկրերի կոտրվածք, ամբողջ մարմնով կապտուկներ և գանգուղեղային վնասվածք: Բաղիրովը  գլխուղեղի արյունազեղում է ստացել»։

Զանգիլանի շրջանից խորհրդային զինծառայողները նրանց, իբր, թե վերցրել են հայերից, նստեցրել զրահափոխադրիչի մեջ և տարել Զանգիլանի շրջան՝ ազատելով գերությունից։

Դատարանում դատախազի հարցին ի պատասխան՝ Մամեդովը նշել է, թե  երկու ամիս բուժում է ստացել հիվանդանոցում՝ Հայաստանում ստացած վնասվածքների պատճառով։

Հիշեցնենք, որ  նախօրեին տեղի ունեցած կրկին մի շարք «տուժողներ» էին ցուցմունքներ տվել։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի