Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով. փոխանցում է ermenihaber.-ը:

Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը Ադրբեջանի դեսպանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան և Ադրբեջանը փոխլրացնում են միմյանց և մեկը մյուսի համար որպես հենարան են ծառայում:

Հազար Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ ադրբեջանցի գործարարները մեծ ներդրումներ են իրականացնում Թուրքիայում.

«Այսօր Ադրբեջանը Թուրքիայում ամենախոշոր ներդրում իրականացնողներից է: Այս տարվա վերջում Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը նախատեսվում է հասցնել 20 միլիարդ դոլարի: Երկու եղբայրական երկրի համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեցին անիրականանալի թվացող այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Տրանսանատոլիական գազատարը, որոնք հավատում եմ՝ նպաստելու են տարածաշրջանի զարգացմանը»:

Բնականաբար, Իբրահիմը «տարածաշրջան» ասելով ընտրողաբար է մոտեցել այս հասկացությանը, քանի որ տարածաշրջանի խաչմերուկում գտնվող Հայաստանը, ինչպես գիտենք, դուրս է մղված նշյալ նախագծերից:

Իբրահիմը նշել է նաև, որ բազմաթիվ ադրբեջանցիներ պատրաստակամ էին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում Թուրքիայի իրականացրած գործողություններին աջակցություն ցուցաբերելու հարցում: