Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից կրկնակի ներողություն է պահանջում

Լուրեր

06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերություններում քաղաքական և դիվանագիտական իրավիճակը, նախորդ շաբաթվա համեմատ, փոքր-ինչ հանգիստ է, երեկվանից լարվածությունը վերսկսվել է։ Այսպիսով, Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիի  դեմ քրեական գործ է հարուցվել, նրա որդին էլ ձերբակալված է։ Որոշ փորձագետներ չեն կարծում, որ երկու երկրների միջև առկա իրավիճակը շուտով կբարելավվի։

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական լրատվամիջոցներին մեկնաբանություն է տվել Բաքու-Մոսկվա լարվածության վերաբերյալ։ Նա ասել է, որ հարաբերությունների սառեցումը սկսվել է Ռուսաստանի կողմից AZAL-ի օդանավի խոցումից հետո։

«Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է կրկնակի ներողություն։ Մոսկվան պետք է նախ ներողություն խնդրի մեր ժողովրդից, ապա օդանավի  վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից և հենց զոհերից։ Տեսնենք, թե Կրեմլն ինչ ուղի կընտրի։ Ինչքան ես հասկանում եմ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է հետաքննության ավարտին և դատարանի որոշմանը։ Հետաքննությունը պետք է ավարտվի մինչև տարեվերջ։ Սպասենք արդյունքին»,- ասել է նա։

Մամեդյարովն ընդգծել է՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը նաև մոտ հարևաններ են։

«Ռուսաստանը մեր մեծ հարևանն է։ Այն ունի 150 միլիոն բնակչություն, միջուկային զենք և հզոր տնտեսություն։ Այս առումով այն կարևոր է Ադրբեջանի տնտեսության համար։ Մեկ-երկու տարի առաջ մեր և Իրանի միջև լարվածություն կար։ Իմ կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նույնպես կկարգավորվեն։ Բայց կարող եմ վստահաբար ասել, որ Բաքուն նոր փուլ է մտել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Դրա պատճառը մեր խփված օդանավն է։ Դժվար է որևէ կոնկրետ բան ասել այն մասին, թե որքան ժամանակ կշարունակվեն ադրբեջանցիների դեմ սադրանքները: Բայց այս ուղղությամբ պետք է դիվանագիտական քայլեր ձեռնարկվեն»,- հայտարարել է Մամեդյարովը։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի