Իսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատին Իսրայելի կողմից նոր ավիահարվածի մասին։ Համացանցում տարածվում են նաև հարվածի տեսանյութերը։ Նշվում է, որ երկու հարված է եղել։

Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի բանակը այս հաղորդումները դեռևս չի մեկնաբանել։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրապարակել է սիրիական հեռուստատեսության տեսանյութը, որտեղ երևում է Դամասկոսի կենտրոնին իսրայելական հարվածը։

«Ծանր հարվածները սկսվել են»,- գրել է Կացը X-ում։

Ավելի վաղ նա Սիրիային զգուշացրել էր ծանր հարվածների մասին, եթե ռեժիմի ուժերը չհեռանան հարավում գտնվող հիմնականում դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքից։

Ըստ Կացի՝ «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ուժային գործողություններ իրականացնել Սուեյդայում՝ դրուզների վրա հարձակված ուժերին ոչնչացնելու համար մինչև նրանց լիակատար նահանջը»։

Միաժամանակ, համացանցում տարածվում են կադրեր, որոնցից պարզ է դառնում, որ Իսրայելի բանակը, կարծես, ծանր ռմբակոծել է Դամասկոսում գտնվող Սիրիայի գլխավոր շտաբի հրամանատարական շենքը։ Դամասկոսում գտնվող ռազմական շտաբի շենքին մի քանի ավիահարված է հասցվել։ Իսրայելական կողմը հաստատել է հարվածը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական բանակը կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանք չհեռանան դրուզներով բնակեցված սիրիական Սուեյդա քաղաքից։ Այսօր առավոտյան նոր բախումներ են գրանցվել սիրիական ուժերի և դրուզների միջև Սիրիայի  հարավային Սուեյդա քաղաքում՝ հրադադարի հայտարարումից ընդամենը մի քանի ժամ անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի