Իսրայելի բանակը հայտնում է, որ հարվածել է Դամասկոսում ռազմական շտաբին

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Իսրայելն օդային հարված է հասցրել Դամասկոսին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է լսվել անօդաչու թռչող սարքի թռիչքից հետո։ Իսրայելի բանակը հաստատել է, որ Դամասկոսում որոշ ժամանակ առաջ անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել սիրիական ռազմական շտաբին, գրում է The Times of Israel-ը։

«Իսրայելի բանակը շարունակում է հետևել Սիրիայի հարավում դրուզ քաղաքացիական բնակչության դեմ զարգացումներին և գործողություններին և, համաձայն քաղաքական վերնախավի հրահանգների, հարձակվում է տարածքի վրա և պատրաստ է տարբեր սցենարների»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դամասկոսի վրա Իսրայելի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական բանակը կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանք չհեռանան դրուզներով բնակեցված սիրիական Սուեյդա քաղաքից։ Այսօր առավոտյան նոր բախումներ են գրանցվել սիրիական ուժերի և դրուզների միջև Սիրիայի  հարավային Սուեյդա քաղաքում՝ հրադադարի հայտարարումից ընդամենը մի քանի ժամ անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի