Սիրիական Սուեյդայում բախումները վերսկսվել են․ Իսրայելը զգուշացնում է՝ կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական ուժերին

Լուրեր

29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ իսրայելական բանակը կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանք չհեռանան դրուզներով բնակեցված սիրիական Սուեյդա քաղաքից, որտեղ տեղի են ունենում մահացու բախումներ, գրում է The Times of Israel-ը։

«Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Սուեյդայում և դուրս բերի իր ուժերը։ Մենք հստակեցրել և զգուշացրել ենք՝ Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կկիրառի մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը։ Իսրայելի բանակը կշարունակի հարվածել ռեժիմի ուժերին մինչև նրանց դուրս գալը տարածքից, և շուտով կուժեղացնի իր պատասխանը ռեժիմի դեմ, եթե ուղերձը չհասկանան»,- հայտարարել է Կացը։

Այսօր առավոտյան նոր բախումներ են գրանցվել սիրիական ուժերի և դրուզների միջև երկրի հարավային Սուեյդա քաղաքում՝ հրադադարի հայտարարումից ընդամենը մի քանի ժամ անց։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Տեղական Sweida24 կայքը հայտնել է, որ քաղաքը և մոտակա գյուղերն առավոտյան ենթարկվել են ծանր հրետանու և ականանետային կրակի, մինչդեռ Սիրիայի պաշտպանության նախարարությունը պետական SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ մեղադրել է «Սուեյդայի ահաբեկչական խմբավորումներին հրադադարի խախտման համար»։

Հիշեցնենք, որ Սիրիայի պաշտպանության նախարարը երեքշաբթի հայտարարել էր դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում հրադադարի մասին, այն բանից հետո, երբ կառավարական ուժերը մտել են քաղաք՝ բեդվին ցեղերի հետ մահացու բախումներին վերջ դնելու համար։

Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով էլ՝ Ալ-Սուվեյդա նահանգում տեղի ունեցած կատաղի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: SOHR-ի հուլիսի 15-ի զեկույցի համաձայն՝ մարտերում Սիրիայի պաշտպանության նախարարության ուժերը և դաշնակից բեդվին ցեղերը մարտեր են մղել հիմնականում դրուզներով բնակեցված նահանգի տեղացի զինյալների դեմ։

SOHR-ը մարտերի սկսվելուց ի վեր գրանցել է 203 մահվան դեպք։ Նրանք են՝ Պաշտպանության նախարարության, ընդհանուր անվտանգության և նրանց հետ կապված բեդվին զինյալների 111 անդամ,  71 մարդ ալ-Սուվեյդա նահանգից, որոնց թվում չորս երեխա և երկու կին,  21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեք կին, որոնք, ըստ տեղեկությունների, մահապատժի են ենթարկվել պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի