Ադրբեջանի Մամուլի խորհուրդը քննարկել է «Sputnik Ադրբեջան»-ի հետ կապված իրավիճակը

Լուրեր

27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Մամուլի կառավարման խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է Ռուսաստանի լրագրողների միության (ՌԼՄ) նամակը արտասահմանյան կազմակերպություններին, լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանության միավորումներին՝ կապված «Sputnik Ադրբեջան» գործակալության աշխատակիցների ձերբակալության հետ, ինչպես նաև խորհրդի դիմումը միջազգային հանրությանը՝ այդ նամակին ի պատասխան։ Ասվում է, որ նշված դիմումը հիմնավորում է Ռուսաստանի լրագրողների միության կողմից «Sputnik Ադրբեջանի» հետ կապված իրավիճակը որպես խոսքի ազատության խախտում ներկայացնելու անթույլատրելիությունը։

Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ «Sputnik Ադրբեջանի» ղեկավար և գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի կալանավորումները որևէ կապ չունեն լրագրողական գործունեության հետ։ Այս համատեքստում մինչ օրս գրանցվել են մի շարք միջադեպեր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակով, որոնք «վերաբերում են «Sputnik»-ի ոչ պրոֆեսիոնալ գործողություններին»։

Ընդգծվել է, որ, ընդհանուր առմամբ, «Ռուսաստանում արտասահմանյան լրատվամիջոցների համար լավ մտածված ռազմավարություն է դարձել Կրեմլի օրակարգի տարածմանն ուղղված տեղեկատվական և քարոզչական արշավներ անցկացնելը»։

Նշվել է, որ Ադրբեջանում իրավապահ մարմինների աշխատանքը համապատասխանում է օրենքին։ Կարտավիխի և Բելոուսովի դեմ ներկայում հետաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել «Sputnik Ադրբեջան»-ի աշխատակիցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի