Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Լուրեր

07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:

Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, Հայաստան համահայկական հիմնադրամին և հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է: Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ Կառավարության ատեստավորման ծրագրի շնորհիվ երաժշտական դպրոցի մի շարք ուսուցիչների աշխատավարձերն էականորեն բարձրացել են: «Կարծում եմ, ժամանակները, երբ ասում էինք, թե մեզ համար կրթության ոլորտի ռազմավարությունները շատ կարևոր են, արդեն անցել են, որովհետև հիմա մենք ասում ենք՝ կրթությունն է մեր ռազմավարությունը: Այսինքն՝ չկա մի ոլորտ, որի բարեփոխումների և զարգացման մեր պատկերացումների առաջին տողում կրթությունը չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը և կրթվելը, որովհետև դա է զարգացումն ապահովելու ամենահուսալի և միակ ճանապարհը:

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երեխաններին ուղղված Կառավարության ուղերձը, թե ինչի համար է կրթությունը, կրթության ոլորտում կապիտալ ներդրումներն ու կրթվելու պատշաճ պայմաններ ստեղծելը կարևոր և առանցքային. «Եվ մեր ուղերձը մեր բոլոր դպրոցների բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան է միտված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի շուրջ կոնկրետացել են Կառավարության ռազմավարական պատկերացումները:

Վարչապետն ընդգծել է՝ նորակառույց այդ շենքերը չպետք է ծառայեն միայն զուտ դպրոցական ծրագրերի իրականացմանը, այլ պետք է այդտեղ իրականացվեն արվեստի, երաժշտական ուսումնառության այլ գործառույթներ ևս: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Կառավարությունը կշարունակի երաժշտական, արվեստի, սպորտի նոր դպրոցներ կառուցելու ծրագիրն այն վայրերում, որտեղ կլինի այդ ենթակառուցվածքի օբյեկտիվ կարիքը՝ պատշաճ կրթություն ապահովելու հնարավորության ստեղծման համար: «Ակադեմիական քաղաքում կունենանք արվեստների ավագ դպրոցը, որը մեր պատկերացմամբ՝ երաժշտության, գրականության, արվեստի այլ ուղղությունների ամենատաղանդավոր երեխաների տաղանդը զարգացնելու, ինչպես հիմա ընդունված է ասել, աքսելերատոր կդառնա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է նաև նորակառույց բոլոր կրթական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը: