Ինչու են կալանավորել «Տաշիր պիցցա»-ի տնօրենին․ խուզարկություններ, փակ մասնաճյուղեր, ճնշման պնդումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
Բոլորը

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու համար։ Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը, Factor TV-ին փոխանցեց նրա փաստաբանը Վահե Միսակյանը։

«Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում օրեր առաջ խուզարկություններ են եղել։ Բացի Ղազարյանից՝ կա՞ն, արդյոք, կալանավորված կամ ձերբակալված այլ աշխատակիցներ՝ պաշտպանը տեղեկություն չուներ։ Հուլիսի 8-ին, երբ իրավապահները խուզարկում էին ՀԷՑ-ն ու ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը, Քննչական կոմիտեն հայտնեց, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 11 անձի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է մի շարք ընկերությունների ղեկավարների կողմից կեղծ հիմքերով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, փողերի լվացմանը, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելուն։ Վաղինակ Ղազարյանը  հենց այս վարույթի շրջանակում է կալանավորվել։

Բացի այդ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 51 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ, բայց ՀԷՑ-ում այդ օրվա խուզարկությունները ՔԿ-ի նշած վարույթի շրջանակում չէին։ Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, դրանք որակել էր ճնշման փորձ։

«Ինչից ուզեն՝ կարան խոսան, այսինքն՝ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրված է, ինչ-որ պրոցես են ուզում սկսել, դեռ չեն կարողանում կպնել նորմալ։ Մասսայական ճնշումների պրոցես են սկսել, բայց Հայաստանում էլ ոչ մեկը չի վախենում ձերբակալությոնից ու կալանավորից»,- ընդգծել էր գործարարի եղբորորդին։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ խուզարկվող 51 ընկերությունների մի մասն է պատկանում  «Տաշիր գրուպ»-ին։

«Ես ունեմ  ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնց փորձում են ենթարկել ինչ-որ քաղաքական ճնշումների, սակայն այդ ընկերությունները մեզ հետ կապ չունեն»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Այս խուզարկություններին նախորդել էր կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի կենտրոնական գրասենյակի խուզարկությունը։ Ավելի քան 6 ժամ տևած քննչական գործողությունների արդյունքում քննիչներն առգրավել էին համակարգիչներ և փաստաթղթեր։ Փաստաբանները քննվող վարույթն ապօրինի են որակել։

Մեր հարցին՝ ե՞րբ է նախաձեռնվել վարույթը, որի շրջանակում խուզարկություններ են իրականացվել, փաստաբանն ասել էր, որ դրանք հարուցվել են մինչ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները՝ սկսած 2023 թվականից։

Ինչո՞ւ է երկու տարի առաջ հարուցված քրեական վարույթով քննչական գործողւոթյուն իրականացվում միայն հիմա․ նախաքննական մարմինը Factor TV-ի այս հարցին չէր պատասխանել։

Ի դեպ, այս պահին շարունակում է փակ մնալ «Տաշիր գրուպ»-ին պատկանող «Տաշիր պիցցա»-ի 30 մասնաճյուղերից 10-ը։

«Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերի փակումը համընկել էր Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ու նրա կալանավորման հետ։ ՍԱՏՄ-ից ավելի վաղ Factor TV-ին հայտնել էին, որ «Տաշիր պիցցա»-ն է դիմել ստուգումների համար և կապ փնտրել պետք չէ, ավելին, ըստ տեսչական մարմնի խոսնակի, ստուգումներն ու առաջին կասեցումը տեղի են ունեցել Կարապետյանի ձերբակալությունից առաջ։ «Տաշիր պիցցա»-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը հաստատում է՝ ստուգումների համար իրենք են դիմել, բայց որ այս մասշտաբի կասեցումներ կլինեին, չէին պատկերացնում։

Մաթևոսյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ի արձանագրած խնդիրների մեծ մասը վերացրել են, դիմումներ են ներկայացրել՝ վերաբացման թույլտվություն ստանալու համար։

Իսկ մինչ այդ, փակ է նաև Կարապետյանին պատկանող «Դալմա գարդեն մոլ»-ի «Տաշիր պիցցա»-ն։ Առևտրի կենտրոնում՝ գովազդային վահանակի վրա, «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությունն է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն առևտրի կենտրոնի ճակատային հատվածից օրեր առաջ հեռացրել են նույնաբովանդակ գրությամբ պաստառները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան