Մոտ 5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.07.2025 | 14:16
Աբու Դաբիում ավարտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հավելենք, որ հանդիպումը, ըստ տեղեկությունների, տևել է շուրջ 5 ժամ։
Նախ երկրների ղեկավարները հանդիպել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, ապա դեմ առ դեմ ձևաչափով։ Այնուհետև բանակցություններում ընդմիջում է հայտարարվել, որրից հետո այն շարունակվել է կրկին ընդլայնված կազմով ու դեմ առ դեմ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի