Հեռախոսս փորձեցին խլել, քաշքշուկ եղավ․ Գեղամ Մանուկյանը՝ որդու տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Խուզարկում էին տղայիս փաստացի բնակության վայրը, առգրավեցին իր հեռախոսը, իմ մի քանի տարի առաջվա նեթբուքը ու երեխեքիս կնունքի տեսաերիզը»,- Երևանի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Փորձեցին առգրավվել հեռախոսս, ասացի՝ Ազգային ժողովի պատգամավորի հեռախոս է, անձեռմխելիության հարց կա։ Ոչ մի բան չգտան, սկսեցին մանրամասն թղթերս նայել, 90-ականներիս գրառումները, դիպլոմային աշխատանքս, շատ անակնկալ առանձին հրավիրեցին բալկոն ու հեռախոսս փորձեցին խլել, քաշքշուկ եղավ, բայց շատ էին, կարողացան տանել»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ քննչականի դռները փակ է, փաստաբաններին չէին թողնում ներս մտնել։ Նշում է՝ առնվազն հինգ երիտասարդի բերման են ենթարկել։

«Սա հերթական օրինակն է, այս իշխանությունը այնքան վախերի մեջ է, և ռեպրեսիաները, որ շարունակվում են, իրենց վախերի արդյունքն է։ Կարևոր են նաև խորհրդանշական օրերը, թե որ օրը ինչ է անում։ Մայր Աթոռ ներխուժելու օրը, Էրդողանի հետ հանդիպման օրը կհիշեք ձերբակալություն եղավ, այսօր Ալիևի հետ է հանդիպում և պետք է հիշենք, որ ադրբեջանցիները և թուրքերը պարբերաբար խոսում են Հայաստանում ռեվանշիզմն արմատախիլ անելու, թույլ չտալու և բնականաբար, երբ խոսում են, առաջինը աչքների առաջ գալիս է Դաշնակցությունը։ Վերջին օրերին ԱԺ քննարկումներում շատ ուղղորդված Դաշնակցությունը, դաշնակացականները թիրախավորման տակ էին, ինչպես նաև՝ Հայ Առաքելական եկեղեցին, հիմա ոնց որ մի երկու օր հետ ընկավ, բայց նույն վայրենի հարձակումը Մայր Աթոռի դեմ շարունակվելու է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան