Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի․ դրանք կանցկացվեն 2028 թվականին

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունների օրակարգում չկա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց։ Ընտրությունները տեղի կունենան  Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ նա այսպես է արձագանքել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութան (CHP) նախագահ Օզգյուր Օզելի՝ վաղաժամկետ քվեարկություն անցկացնելու կոչերին։

«Կարճ ասած, ինչպես նրանք արել են 1950 թվականից ի վեր, նրանք իշխանության են ձգտում ստվերային շրջանակների, արտասահմանյան ուժերի և հակաժողովրդավարական ցանցերի աջակցությամբ։ CHP-ի առաջնորդն արդեն որոշ ժամանակ  ասում է՝ «Քվեատուփը մնում է քվեատուփ»։ Այնուամենայնիվ, ես նրան կրկին հիշեցնում եմ, քանի որ Սահմանադրությունն ու ընտրական օրենսդրությունը մնում են անփոփոխ, պարո՛ն Օզգյուր, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ Հնարավոր է, որ ձեր սեփական ցանկությունն է՝ մատը դնել օրացույցի պատահական կիրակի օրվա վրա և ասել՝ «Թող ընտրություններն անցկացվեն այս օրը», բայց քաղաքականությունն ու ժողովուրդը նման օրակարգ չունեն»,- հայտարարել է Էրդողանը խորհրդարանում իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության խմբի հանդիպմանը։

Նա նշել է, որ ժողովուրդն իրենց երկիրը հինգ տարի կառավարելու մանդատ է տվել՝ վերջին ընտրություններում տալով ձայների 52.18 տոկոսը։

«Մենք առավելագույնս կօգտվենք այս ժամկետից։ Հետևաբար, մենք չգիտենք, թե այս անձը որ քվեատուփի կամ ընտրության մասին է խոսում հենց հիմա։ Նրանք կարծում են, որ քվեատուփը իրենց ներքին պայքարի միջոց է։ Այնուամենայնիվ, հիշեք, որ քվեատուփը պատվի խորհրդանիշ է։ Հանրապետությունը կանոնների և ինստիտուտների ռեժիմ է։ Եթե դուք ցանկանում եք Հանրապետությունը և ժողովրդավարությունը վերածել օրենքի առջև հաշվետու գողերին խորհրդարանի անդամներ նշանակելու և արդարադատությունից խուսափելու սխեմայի, ես ներողություն եմ խնդրում, ազգը երբեք դա թույլ չի տա»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև անդրադարձել է երկրիի տարբեր քաղաքներում CHP-ի քաղաքապետերի ձերբակալություններին։

«Ինչպես գիտեք՝ դատական ​​համակարգը հետաքննություն է սկսել Հանրապետության պատմության մեջ ամենամեծ, ամենաանխոհեմ կազմակերպված հանցավոր կազմակերպության նկատմամբ։ Նրանք, ովքեր բողոքել են, նրանք, ում մասին բողոքներ ենք ստացել, նրանք, ովքեր կաշառք են վերցրել, նրանք, ովքեր գործնականում շորթել են քաղաքները, նրանք, ովքեր մարդկանց դժվարին իրավիճակի մեջ են դրել և թալանել, բոլորը CHP-ի անդամներ են»,- հայտարարել է Էրդողանը։

Հավելենք, որ Օզելը Ստամբուլում վերջերս անցկացված հանրահավաքներից մեկի ժամանակ առաջարկել էր նոյեմբերի 2-ին անցկացնել արտահերթ ընտրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի