Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։

«ՀՀ կառավարությունը վարում է միջազգային խոշոր մրցաշարերը մեր երկրում անցկացնելու քաղաքականություն, և տափօղակի հոկեյի ու կարատեի առաջնություններից հետո սա այս տարվա երրորդ խոշոր մրցաշարն է: Նախատեսվում է անցկացնել նաև վոլեյբոլի մրցաշարը»,- ասել է ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի գնահատմամբ՝ սպորտային մեծ տոն է նախատեսվում. մրցաշարին մասնակցում է 21 հավաքական՝ 400 մասնակցով, շուրջ 1000 արտասահմանցի երկրպագուներ ու կամավորներ: Ընդ որում՝ սա ռեկորդային ցուցանիշ է թիմային մարզաձևերից Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակցության տեսանկյունից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հայ բասկետբոլիստները լիովին պատրաստ են առաջնության մեկնարկին և ունեն բավարար ներուժ: Նրա խոսքով՝ լավագույն տասնյակում հայտնվելը բավական հաջող արդյունք կլինի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի համար:

Նա նաև տեղեկացրել է՝ առաջնությանը հետևելու նպատակով Հայաստան կժամանեն ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:

Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: