Թուրքիայում նոր հետաքննություն է սկսվել ընդդիմության առաջնորդի նկատմամբ, այդ թվում՝ Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Անկարայի գլխավոր դատախազը նոր հետաքննություն է սկսել  ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ՝ «նախագահին վիրավորելու» և այլ հանցագործությունների համար, որոնք կատարվել են ընդդիմադիր քաղաքապետերի ձերբակալությունից հետո արված արտահայտությունների համար, գրում է Turkish Minute-ը։

Սա գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ընտրված պաշտոնյաների դեմ ուղղված իրավական հետաքննությունների շարքի վերջին դեպքն էր, որը սկսվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կաշառակերության գործով բանտարկությամբ։

«СHP-ի նախագահ Օզգյուր Օզելի կողմից հուլիսի 5-ին [կուսակցության] գործադիր կոմիտեի նիստից հետո մամուլի ասուլիսում ասված խոսքերը համարվում են հանցագործություններ, որոնք ներառում են նախագահ [Ռեջեփ Թայիփ Էրդողանին] վիրավորելը, հանցագործության կատարմանը բացահայտ խրախուսելը և պետական ​​պաշտոնյաներին վիրավորելն ու սպառնալը»,- ասվում է դատախազի հայտարարության մեջ։

Պարզ չէ, թե նրա որ խոսքերն են հետաքննության հիմք հանդիսացել։ Օզելը կտրականապես դատապարտել էր կուսակցության երեք քաղաքապետի և մեկ փոխքաղաքապետի ձերբակալությունները։

«Բոլորը կզբաղեցնեն իրենց տեղը պատմության մեջ։ Մի կողմում կան նրանք, ովքեր պաշտպանում են քվեատուփը, մյուս կողմում՝ նրանք, ովքեր հանձնվում են [Էրդողանին] և նրա վախերին։ Դուք խլում եք մարդկանց ընտրելու իրավունքը, խլում եք նրանց ընտրած քաղաքապետերին, բանտարկում եք ապագա նախագահին»,- ասել է նա Իմամօղլուի մասին, որն Էրդողանի ամենաուժեղ մրցակիցն է և CHP-ի թեկնածուն 2028 թվականի նախագահական ընտրություններում։

Հավելենք, որ օրերս CHP-ի ևս երեք քաղաքապետ էր ձերբակալվել կոռուպցիոն հետաքննությունների շրջանակում։ Անթալիայի քաղաքապետ Մուհիթթին Բյոչեքը ձերբակալվել էր Անթալիայի գլխավոր դատախազության կողմից վարվող կաշառակերության հետաքննության շրջանակում։ Ստամբուլում կենտրոնացած առանձին հետաքննության շրջանակում ձերբակալվել էին նաև Ադանայի քաղաքապետ Զեյդան Քարալարը և Ադըյամանի քաղաքապետ Աբդուրահման Թութդերեն։

Անցյալ տարվա նոյեմբերին Էրդողանը հայց էր ներկայացրել Օզելի դեմ՝ «նախագահին հրապարակայնորեն վիրավորելու» և «նախագահական պաշտոնի հեղինակության և պատվի դեմ հանցագործություն կատարելու» համար։ Փետրվարին էլ մեկ այլ դատական ​​​​հայց է ներկայացվել՝ վիճարկելով Օզելի դերը որպես CHP-ի առաջնորդ՝ հետաքննություն պահանջելով 2023 թվականի նոյեմբերին կայացած կուսակցության համագումարում նրան ընտրած կուսակցության կողմից ընտրակաշառքի գնման մեղադրանքների մասով։

Անցյալ ամիս դատախազները մեկ այլ հետաքննություն էին սկսել՝ Ստամբուլի գլխավոր դատախազին ենթադրաբար վիրավորելու և հանրահավաքի ժամանակ «դատական ​​համակարգի դեմ սպառնալիքներ» հնչեցնելու համար։

Տեղական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ ջանքեր են գործադրվում Օզելին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու համար, որպեսզի հնարավոր լինի նրան կալանավորել, իբր, «պետական ​​պաշտոնյային վիրավորելու» մեկ այլ գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի