Եթե Փաշինյանն է որոշում, Ձեր հայրը Էգեյան ծովում ի՞նչ գործ ունի․ ՔՊ պատգամավորը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
06.04.2026 | 20:28
Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
Բոլորը

«Լևոն Քոչարյանն ասում է՝ մի մարդ է որոշում՝ ով նստի, ով՝ ոչ։ Ասում է՝ Նիկոլ Փաշինյանն է որոշողը։ Բա որ Փաշինյանն է որոշում, Ձեր հայրն Էգեյան ծովում ի՞նչ գործ ունի»,- ԱԺ արտահերթ նիստում, արձագանքելով Լևոն Քոչարյանին ասաց ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Ըստ նրա՝ ընդդիմադիրների կողմից խոսույթ է գեներացվում, իբր, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չնստի, քանի որ «լավ» ընդդիմադիր է։

«Իսկ Սերժ Սարգսյանն ազատության մեջ ի՞նչ գործ ունի։ Երբ մեզ տեսնում են փողոցում, առաջին հարցն այն է, թե Քոչարյանն ու Սարգսյանը ինչի՞ նստած չեն։ Մատի փաթաթան են սարքել վարչապետի այն խոսքը, թե չկա մի դատավոր, որ իր ասածը չի անի։ Այդ օրը հարթակից վարչապետը պատմում էր, թե ոնց են իրեն գրում, զանգում, ասում, թե
ինչի՞ Քոչարյանը նստած չէ, ինչի՞ Սաշիկի տղային բաց թողեցիք։ Վարչապետն ասել է՝ ինչի կա՞ նենց դատավոր, որ իմ ասածը չի անի, բայց ես ինձ թույլ չեմ տալիս, որովհետև չեմ ուզում ցածրացնել հեղափոխության բովանդակությունը»։ Ու այս 7 տարվա մեջ կտրել են այդ նախադասության սկիզբն ու թափահարում են»,- նշեց իշխանական պատգամավորը։

Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստաշրջանում քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը, որոնք վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն և պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան