Թամանյանը պայքարեց, որ ունենանք պրոգրեսիվ Երևան, իսկ մենք գնացինք հետ`ուղտերով Երևան. Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Աբովյան, Նալբանդյան, Հանրապետության փողոցները միակողմանի են, բայց տեսնում ենք, որ խցանումները շատ են և սկզբունքորեն չեն լուծում քաղաքի երթևեկության հարցերը: Սարյանի միակողմանի դառնալը հարցի լուծում չէ, ծանրաբեռնվածությունը մնալու է: Պետք է կառուցել քաղաքը շրջանցող փողոցներ, ներդրումներ անել օղակաձև փողոցների մեջ, որոնք չեն մտնի քաղաքի կենտրոն, չպետք է թույլ տալ, որ բեռնատար փողոցները ցերեկը մտնեն քաղաքի կենտրոն»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

«Հայփոստ»-ի վարչական մասնաշենքի փոխարեն նախատեսվում է կառուցել Երևանի համար աննախադեպ բարձր հարկայնությամբ երկնաքեր: Անահիտ Թարխանյանի համոզմամբ` այդպիսով` կկորցնենք Կոնդը` Երևանում պահպանված վերջին պատմական թաղամասերից մեկը. «Այդ շենքը որքանո՞վ կկարողանա կապվել քաղաքի կենտրոնի հետ, ինչպե՞ս է Սարյան փողոցն աշխատելու, տարածքը փոքր է: Եթե լինելու են ճարտարապետական թերահաս ծավալատարածական, ոչ խորը մտածված լուծումներ, ինչպիսիք Օրբելու փողոցի երկնաքերերի դեպքում են, դա շատ տխուր և ամոթ կլինի»:

Ճարտարապետի խոսքով` վերջին 6 տարիներին շուրջ 20 հազար շինթույլտվության արդյունքում Երևանում հատվեցին կանաչ տարածքները, նսեմացվեցին քաղաքացու իրավունքները. «Թամանյանը երկար տարիներ պայքարեց, որպեսզի ունենանք պրոգրեսիվ Երևան, կանաչ քաղաքների գաղափարախոսությունը բերեց`վերցնելով միջազգային փորձից, իսկ մենք վերջին 100 տարում գնացինք հետ` ուղտերով Երևան»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան